Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ջամալյան. Բաքվի խաղերից հետո վիճակը կարող է լարվել. «Հայկական ժամանակ»

Հունիս 10,2015 11:08

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումը կապված է Բաքվի Եվրոպական խաղերի հետ. «Ենթադրվում էր, որ Բաքվի խաղերի համատեքստում դադար կհաստատվի պետական սահմանին, բայց մենք միշտ էլ ակնկալել ենք ագրեսիայի դրսեւորումներ, ու սկզբունքորեն չի բացառվում, որ խաղերի ընթացքում էլ հրադադարը խախտվի»,- ասաց Ջամալյանը՝ նշելով, որ Բաքվի խաղերի օրերին Ադրբեջանը կփորձի նորից միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել Ղարաբաղյան հարցի վրա։

Դիտարկմանը, որ մոտենում է օգոստոս ամիսը, որն անցյալ տարի հրադադարի աննախադեպ խախտումների ամիս էր, փորձագետը պատասխանեց. «Մենք ակնկալում ենք, որ այս անդորրը, որը հաստատվել է, ցավոք սրտի, տեւական լինել չի կարող, ու ամենայն հավանականությամբ Բաքվի խաղերից հետո սկզբունքորեն սպասելի է, որ վիճակը կարող է լարվել։ Մենք այդ սցենարին պատրաստ ենք»:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930