Եթե փորձենք ընդհանուր գնահատական տալ հունիսի 7-ին Ալավերդի, Աբովյան եւ Արտաշատ քաղաքներում տեղի ունեցած ընտրություններին, ապա կարելի է առանց հետահայացի ասել, որ այդ ընտրություններում հաղթեց Սերժ Սարգսյանը։ Ապացուցելու ոչինչ չկա։ Ովքե՞ր են հաղթողները. Սերժի մարդիկ։ Եվ սրանով ամեն ինչ ասված է։
Հարցն այլ կերպ տանք։ Ովքե՞ր էին այս ընտրություններում Սերժի մարդկանց մրցակիցները. դարձյալ Սերժի մարդիկ եւ ոչ մի օտար անձնավորություն։ Այն, ինչ տեղի ունեցավ, շատ նման է ինքդ քեզ հետ շախմատ խաղալուն։ Խաղում ես լուրջ դեմքով, բայց միշտ հաղթում են այն խաղաքարերը, որոնց գույնի հանդեպ սիմպատիա ունես։
Սերժ Սարգսյանն ինքն իր հետ շախմատ խաղում է՝ սկսած 2013 թվականից։ Նախագահական եւ դրանից հետո տեղի ունեցած շատ թե քիչ կարեւոր ընտրություններում ընդդիմությունը չի փորձել որեւէ կերպ միջամտել՝ թողնելով, որ քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանն իրեն զգա «սամ սեբե ռեժիսոր»։
Հայաստանի քաղաքական դաշտում, առհասարակ, 2013 թվականից այս կողմ որեւէ լուրջ բան տեղի չի ունեցել։ Վերջին բանը, որին հավատում էր ժողովուրդը, բուրժուադեմոկրատական հեղափոխությունն էր՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարական նվագակցությամբ, բայց դա էլ, պարզվեց, ոչ թե ընդդիմություն-իշխանություն հակամարտություն էր՝ հեղափոխություն, այլ՝ պարապ վախտի խաղալիք։ Խաղացինք ու վերջ։
Կարդացեք նաև
Ւ՞նչ անել հետագայում, որ տպավորություն չստեղծվի, թե Հայաստանում քաղաքական եւ քաղաքացիական կյանքը մեռած է, մանավանդ, որ
սահմանադրական բարեփոխումներն էլ, կարծես, կամաց-կամաց գրվում են ավազին, որովհետեւ հանրապետության, այսպես կոչված, տերերը չեն ուզում։ Սա միակ ճակատն է, որտեղ դեռ հնարավոր է պայքարներ առաջանան։ Սերժ Սարգսյանի գործն այս դեպքում սեփական ընդդիմության հետ չէ, որը, եթե ինքը ցանկանա, կազմակերպված ձեւով դադարեցնում է պայքարը։ Սահմանադրական բարեփոխումների հարցը, ինչպես բոլոր կարեւոր հարցերը, Հայաստանում չեն լուծվում։ Այսինքն՝ սա Արտաշատի քաղաքապետի ընտրություն չէ, որտեղ վարչապետի որդին մեկ խոչընդոտ ունենա՝ վարչապետ հայրը։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում