Գիշերը, ժամը 02.45-ին Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի Ղորղանյան փողոցի 24-ամյա բնակիչ Ալբերտ Խլղաթյանը: Վերջինիս մոտ ախտորոշվել է որովայնի շրջանի ծակած-կտրած վերք, դեմքի եւ մարմնի մասերում բութ վնասվածքներ:
Երիտասարդը համապատասխան հետազոտություն եւ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է ստացիոնար բուժումից եւ գնացել է տուն, թեեւ վերքը թափանցող չի եղել եւ կյանքին վտանգ չի սպառնացել: Այս մասին մեզ տեղեկացրեցին Գյումրու բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունից:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ տեղեկացրեց, որ նյութեր են նախապատրաստվում, ըստ նախնական փաստական տվյալների, վնասվածքը թափանցող չէ, դեռ հայտնի չէ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ