Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացուն չհաջողվեց հաշտեցնել հային ու ադրբեջանցուն

Հունիս 10,2015 18:00

Վերջերս Թբիլիսիում Ամիրան Շալիկաշվիլու անվան մնջախաղի առաջին միջազգային փառատոնի ավարտին տեղի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ամիրան Շալիկաշվիլի կրտսերը խորհուրդ է տվել Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին գոնե ստեղծագործական հարաբերություններ հաստատել ադրբեջանցի գործընկերների հետ, քանի որ վերջիններս միջոցառմանը չէին ժամանել՝ պատճառաբանելով հայերի մասնակցությունը:

Ինչպես «Առավոտին» հայտնեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, ինքն էլ այսպես է պատասխանել. «Եթե մենք նախօրոք իմանայինք, որ ադրբեջանցիները մասնակցում են, ի տարբերություն իրենց՝ չէինք մերժի ձեր հրավերը: Կարծում եմ՝ քաղաքականությունն այստեղ կապ չունի, մենք խոսում ու շփվում ենք արվեստի լեզվով: Եվ հետո՝ ինչո՞ւ պետք է ես լինեմ նախաձեռնողը…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ժիրայր Դադասյանի հետ հարցազրույցի մանրամասները

Photo by Gevorg Perkuperkyan

«Առավոտ» օրաթերթ
09.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930