Անդրանիկ Կարապետյանը ոսկե մեդալով նշեց Հայաստանի ծանրորդների մեկնարկը Վրոցլավում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Մեր մարզիկը հրում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 180 կիլոգրամ ու ավելի ամրապնդեց պոկումում ստանձնած առաջատարի դիրքը: Անդրանիկը թեեւ երկրորդ մոտեցմամբ չբարձրացրեց 184 կիլոգրամը, սակայն երկամարտում արդեն իսկ արձանագրած 335 կիլոգրամը լիուլի բավարարեց չեմպիոնի տիտղոսին տիրելուն: Այնպես որ, մեր մարզիկը միանգամայն արդարացիորեն հրաժարվեց եզրափակիչ մոտեցումից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ