Վրոցլավում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր մեկնարկած հայաստանցի առաջին ծանրորդը՝ 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, հայ մարզասերներին շատ լուրջ անհանգստացրեց:
Միայն ոսկե մեդալի համար պայքարող մեր մարզիկը, որն իր ներուժով զգալիորեն գերազանցում է բոլոր մրցակիցներին, պոկում վարժությունում առաջին մոտեցման համար պատվիրել էր 155 կգ եւ ծանրաձողին պետք է մոտենար, երբ բոլոր մասնակիցներն արդեն ավարտել էին ելույթները: Անդրանիկի առաջին եւ երկրորդ մոտեցումները չստացվեցին եւ նա կանգնեց զրո ստանալու վտանգի առջեւ: Եվ միայն երրորդ մոտեցմամբ մեր ծանրորդը սանձեց քաշը՝ այդ միակ հաջողված մոտեցումով նվաճելով փոքր ոսկե մեդալը եւ երկրորդ տեղում ընթացող իրանցի Ալի Միրիին գերազանցելով 5 կիլոգրամով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ