Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջնորդելու են, որ Տիգրան Սարգսյանը դատարան ներկայանա. (Տեսանյութ)

Հունիս 09,2015 20:10

«Մեր վստահորդի կարծիքով եղել է զրպարտություն եւ համապատասխան հայցադիմում է ներկայացվել, այս պահին մանրամասներ չէի ցանկանա քննարկել»,-հունիսի 9-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նախնական դատական նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է Տիգրան Սարգսյանը ներկայան դատարան, փաստաբանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, կարծում եմ՝ ոչ, բայց չեմ կարող բացառել»:

IMG_0280

Արամ Օրբելյանը չցանկացավ ասել, թե հատկապես ինչից է վիրավորվել նախկին վարչապետը. «Դատական նիստը կլինի կքննարկենք, որովհետեւ հայցի առարկան դեռ պարզեցված չէ, հայցի հետ կապված որեւէ դատավարական գործողություն կատարված չէ: Այսինքն՝ քանի դեռ որեւէ դատական գործողություն չենք կատարել չեմ կարող որեւէ բան մեկնաբանել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իսկ Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը ներկայացրեց, թե ինչից է վիրավորվել նախկին վարչապետը. «Հետաքրքիր է, որ պարոն Սարգսյանը՝ նախկին վարչապետը վիրավորվել է այնպիսի արտահայտություններից, որոնք իր համար նորություն չեն, մի քանի տարի է՝ այդ հայտարարությունները մամուլում շրջանառվում են՝ խոսքը հայտնի օֆշորի պատմության մասին է, որ մի քանի օֆշորային ընկերություններ, որոնց բաժնետերերից մեկը, ըստ մեր ստացած տեղեկությունների, նախկին վարչապետն է: Այդ ընկերությունները սնանկության են հասցրել մեր վստահորդին՝ Փայլակ Հայրապետյանին: Փայլակ Հայրապետյանը առաջին անգամ չէ հարցազրույցներ է տալիս, այդ մասին բարձրաձայնում է, բայց չգիտես, թե ինչու նախկին վարչապետը որոշեց՝ այս անգամ պետք է դիմի դատարան: Ինձ համար անհասկանալի են կոնկրետ այն հատվածները, որոնցից նախկին վարչապետը վիրավորվել է»:

Նա նշեց, որ Փայլակ Հայրապետյանը հարցազրույցի ժամանակ ասել է, թե 7,5 միլիոն դոլար է փոխանցվել Տիգրան Սարգսյանի հաշվին եւ հարց է բարձրացրել, որ Տիգրան Սարգսյանը պետք է գա եւ քննություն տա եւ պարզաբանի, եւ կողմը դա համարել է զրպարտություն:

Հարցին, թե կողմը միջնորդելո՞ւ է հրավիրել Տիգրան Սարգսյանին դատարան, նա պատասխանեց, որ միջնորդություն ներկայացնելու է, որպեսզի նախկին վարչապետը գա եւ որոշ հարցերի պատասխանի. «Եթե հարցազրույցում ասվել է, որ Տիգրան Սարգսյանը ստացել է, հետեւաբար՝ ներկայացուցիչը չի կարող հստակ, կոնկրետ հարցերին պատասխանել: Պետք է միջնորդեմ, որ անձամբ գա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Էստեղ կարծես Պեպոի «բարաթի» հարցն ա առաջ գալիս, եթե նախկին վարչապետը «բարաթը փոխելու» վարյանտ ունի … ուրեմն…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930