Լրահոս
Օրվա լրահոսը

Շամշյանը, նախկին վարչապետի գործով, դատարան չէր ներկայացել

Հունիս 09,2015 19:45

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 9-ին դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ սկսվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդեմ  սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանի հայցով նախնական դատական նիստը:

Ըստ հայցադիմումի` Փայլակ Հայրապետյանը 2015թ. մարտի 24-ին shamshyan.com լրատվամիջոցում Տիգրան Սարգսյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող  սուտ տեղեկություններով զրպարտչական հայտարարություն է արել: Մասնավորապես՝ Փայլակ Հայրապետյանը նշել է, որ  «Տիգրան Սարգսյանը պետք է գա քննություն տա ու պարզաբանի 7 մլն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարներն ի՞նչ է արել…»:

Նախնական դատական նիստին ներկա էին նախկին վարչապետի ներկայացուցիչ, նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը եւ Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը: Իսկ գործում երրորդ անձ հանդիսացող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բացակայում էր. Ծանուցման ծրարը դատարան էր վերադարձվել:

Արամ Օրբելյանը հայտարարեց, որ համարում է՝ առանց Գագիկ Շամշյանի հնարավոր է շարունակել նախնական դատական նիստը, սակայն Գրիշա Բալասանյանը այլ կարծիքի էր. «Միջնորդում եմ դատական նիստը հետաձգել, որովհետեւ երրորդ անձի ներկայությունը շատ կարեւոր է այս գործում: Հենց երրորդ անձի ներկայացրած լրատվամիջոցով է այդ հայտարարությունները տարածվել, այսինքն՝ վիճարկվում է այդ հրապարակային ելույթը, հարցազրույցը, ուստի միջնորդում եմ հետաձգել դատական նիստը, որպեսզի պատշաճ ծանուցվի նաեւ երրորդ անձին»:

Դատավորը հետաձգեց  դատական նիստը, հաջորդ նախնական նիստը տեղի կունենա հուլիսի 15-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930