ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ԱԺ-ում հայտարարեց, թե բազում քաղաքացիներ ահազանգում են, որ օտար պետությունների ավտոպետհամարանիշներով մեքենաներ շրջում են քաղաքում` ակնհայտ լկտի վարելու ավանդույթ ձևավորելով: Պատգամավորը հետաքրքրվեց` արդյոք այդ մեքենաների վարորդները ինչ-որ պատասխանատվության ենթարկվո՞ւմ են, թե` ոչ:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ում հոսանքի թանկացման հարցի մասին խոսելով` ստահեցրեց, որ կառավարումը տապալածները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նա հիշեցրեց, որ մեկ ամիս շարունակ ոլորտը համակարգողներից բացատրություններ է պահանջում գողություն և անարդյունավետ կառավարում ձևակերպումների մասով և համապատասխան քրեադատավարական ընթացք սկսելու մասին, սակայն այդպես էլ այս մասին պարզաբանումներ չի ստացել:
Ի պատասխան էներգետիկայի նախարարի հորդորներին, թե թող Տիգրան Ուրիխանյանը ներկայացնի փաստական տվյալներ, պարոն Ուրիխանյանն ասաց. «Հիշեցնեմ, որ նախարարի և այլ պաշտոնյաների մարմիններն են տեղափոխում պետական փողերով գնված շքեզ ծառայողական մեքենաները, և նրանք պիտի նյութեր ապահովեն ու տեղեկատվություն տրամադրեն. «Մենք պահանջում ենք, որ գողերը հետ բերեն փողերը, որ անարդյունավետ կառավարիչները կրեն պատասխանատվություն»:
ԱԺ-ում պատգամավորներն իրենց ելույթում մտահոգություն հայտնեցին նաև ալյուրի հարստացման նախաձեռնության, կաթի մթերման գնի իջեցման հարցերի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ