Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ ծովի հանձնախումբը հունիսի 8-9 Երեւանում ժողով է գումարել: Ժողովի ավարտից հետո հանձնախմբի գլխավոր քարտուղար Լուիս Այալան հանդիպեց լրագրողների հետ եւ նրանց ներկայացրեց հանձնախմբի առաքելությունը եւ ժողովի արդյունքները:
Նա իր խոսքում նշեց, որ հանձնախմբի անդամ են հանդիսանում աշխարհի տարբեր երկրների 152 կուսակցություններ, որոնցից 60-ը իշխանական են. «Մենք յուրաքանչյուր երկրում աշխատում ենք կատարելագործել ժողովրդավարությունը: Մենք պայքարում ենք, որ ժողովրդավարական սկզբունքները մատուցվեն ճիշտ: Բոլոր այս կուսակցությունները ժողովրդավարական կարգով են կազմավորվում»:
Գլխավոր քարտուղարը հավելեց, որ Սոցինտերնը աշխարհի բոլոր տարածաշրջաններում շատ ակտիվ հանձնախմբեր ունի, եւ բացի տարածաշրջանային հանձնախմբերից՝ ունի նաեւ թեմատիկ հանձնախմբեր: Լուիս Այալան տեղեկացրեց, որ այս շաբաթ երկու ժողով է եղել, որոնցից առաջինի ընթացքում քննարկվել է միգրացիոն ճգնաժամի խնդիրը, իսկ երկրորդը Երեւանի հանձնախմբի ժողովն է. «Առաջին անգամը չէ, որ Երեւանում ենք հանդիպում: Այս քննարկման ժամանակ շեշտը դրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վրա: Սա բոլոր հայերի համար շատ կարեւոր տարելից է եւ մենք մեր հայ ընկերների կողքին ենք»:
Լուիս Այալան հայտարարեց, որ հանձնաժողովի ընթացքում քննարկել են երեք hարցեր` ժողովրդավարություն, խաղաղություն եւ կոնֆլիկտների լուծում եւ ինքնությունը, արժեքները, որոնց համար պայքարում են: Նա հավելեց, որ հանձնախմբի ժողովի ընթացքում անդրադարձել են 2 կոնֆլիկտի՝ հայ-ադրբեջանական եւ ռուս-ուկրաինական:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ