Այսօր Երեւանից սահմանամերձ Ոսկեպար են տեղափոխվել բիլիարդի եւ սեղանի թենիսի խաղադաշտեր եւ այդ խաղերի անհրաժեշտ պարագաներ:
Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը հայտնեց, որ նախարարի Ոսկեպար այցելության ժամանակ Սեյրան Օհանյանը հարցրել է, թե ինչո՞վ կարող օգնել սահմանամերձ գյուղին: Ոսկեպարի 28-ամյա գյուղապետն ասել է, որ գյուղի երիտասարդության ակտիվ հանգստի համար խաղամիջոցների կարիք կա:
Երիտասարդության ակտիվ հանգստի, ժամանցի կենտրոնը ստեղծվել է Ոսկեպարի մշակույթի տան առաջին հարկում: Երվանդ Եգանյանը ցուցաբերված աջակցության համար շնորհակալ է Ս. Օհանյանից:
Պաշտպանության նախարարի աջակցությունը ցուցաբերվում է նաեւ Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան եւ սահմանամերձ այլ համայնքներին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ