Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա. Էդուարդ Շարմազանով

Հունիս 09,2015 17:41

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան,

Հաշված օրեր անց իր աշխատանքները կավարտի ԱԺ հերթական նստաշրջանը, որը հագեցած էր իրադարձություններով: Բնական է, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին մենք՝ հայոց խորհրդարանի ներկայացուցիչներս, չէինք կարող անմասն մնալ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության եւ ժխտողականության դեմ պայքարի հարցում: Մասնավորապես, մարտի 24-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն ընդունեց պատմական հայտարարություն՝ դատապարտելով Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը. դրանով իսկ վերահաստատվեց, որ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ բոլոր ցեղասպանությունների արդար դատապարտման ջահակիրներ ենք:

Հայաստանի Ազգային ժողովի նախաձեռնությամբ մենք արդեն հետամուտ ենք եղել ձեւավորել «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղաբանության» միջազգային հարթակ, որի նպատակն է համախմբելով տարբեր երկրների խորհրդարանականների ներուժը՝ պայքարել ցեղասպանությունների դատապարտման եւ ժխտողականության դեմ: Ավելին՝ Հայաստանի ԱԺ պատգամավորների ջանքերով եվրոպական մի շարք երկրներում ներկայացվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցանմուշներ:

 

Հարգելի գործընկերներ,

Հարկ է նշել, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը, ժխտելով թե՛ Հայոց ցեղասպանությունը, ե՛ւ թե քրիստոնյա այլ ժողովուրդների ցեղասպանությունը, կիսում է հանցագործության բեռը Թալեաթի, Էնվերի եւ Քեմալի հետ մեկտեղ: Ավելին՝ Թուրքիայի քաղաքական ղեկավարն իր պետությանը սպառնացող վտանգների շարքում առանձնացնում է նաեւ հայությանը: Սա հայաֆոբիայի եւ նացիզմի դասական օրինակ է: Մեր ուղերձն է աշխարհի խորհրդարանականներին՝ պետք է բացառել նոր թալեաթների, նոր էնվերների, նոր քեմալների եւ ի վերջո նոր հիտլերների ծնունդը:

Այսօր Թուրքիայի ղեկավարությունը, դեռ չլուծած իր ներքաղաքական խնդիրները, Ադրբեջանի նախաձեռնությամբ ցանկանում է փոփոխել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը՝ մխրճվելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Չզլանալով՝ հերթական անգամ նշում ենք.

Առաջին, Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում,

Երկրորդ, հիմնահարցը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա,

Երրորդ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա,

Չորրորդ, Արցախի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի:

Շնորհակալություն ուշադրության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930