Լրահոս
Օրվա լրահոսը

Իլգար Մամեդով. «Ես միակն էի, որ կոչ էի արել բացել հայ-թուրքական սահմանը». Haqqin.az

Հունիս 09,2015 16:55

Անազատության մեջ գտնվող «REAL» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը շնորհավորել է Թուրքիայի բոլոր կուսակցություններին այդ երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների առթիվ: Այս մասին, հղում կատարելով թուրքական «Ազադլիգ» թերթին, գրում է Haqqin.az-ը:

Իլգար Մամեդովը նշել է, որ անցկացված խորհրդարանական ընտրությունները հրաշալի ժողովրդավարական փորձ է, որը «նոր շունչ կտա Ադրբեջանի ժողովրդավարական ուժերին»:

Ազատազրկված ընդդիմադիր գործիչը հույս է հայտնել, որ Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունները կմեծացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նա ընդգծել է, որ «REAL» շարժումը 2009 թվականին միակ քաղաքական կազմակերպությունն էր, որը կողմ էր հայ-թուրքական սահմանի բացմանը:

«Եթե այն ժամանակ սահմանները բացեին, Հայաստանի դիրքորոշման մեջ լուրջ փոփոխություններ կլինեին, որոնք էլ հնարավորություն կստեղծեին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Հույս ունեմ, որ Թուրքիայի նոր կառավարությունը ճիշտ քայլեր կձեռնարկի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»,- հավելել է նա:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930