Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարն են սկսում Հայաստանի ներկայացուցիչները:
Երեկոյան մրցահարթակ է մտնելու 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որը չնայած ընդամենը 19 տարեկան է, սակայն հասցրել է մի ամբողջ շարք տիտղոսներ նվաճել տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, սահմանել ռեկորդներ:
Անդրանիկի վերջին հաջողությունը այս տարվա ապրիլին էր, երբ Թբիլիսիում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում նվաճեց 1-ական փոքր ոսկի եւ բրոնզ եւ մեծ բրոնզե մեդալ:
Այսօր հայ մարզասերներն Անդրանիկից այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի տիտղոսին են սպասում, որի հնարավորությունը նա ունի:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Անդրանիկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից