Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված կուրսանտի վերջին գրությունը. forrights.am

Հունիս 09,2015 16:08

Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը մահվանից առաջ ոչ թե ինքնասպան լինելու մասին նամակ է գրել, այլ Մարտակոչ:

Հայկազին սպանել են հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը: Անկողնու մեջ խեղդամահ անելուց հետո 19-ամյա տղայի մարմինը երրորդ հարկից իջեցրել են, տարել ինստիտուտի մարզահրապարակ եւ կախել պտտաձողից: Ինքնասպանության իմիտացիան առավել հավաստի դարձնելու համար Հայկազի անունից նամակ են գրել, թե իբր նա ներողություն է խնդրում իր քայլի համար:

Նախաքննությունն ընթացքի մեջ է, ինքնասպանության վարկածը հերքված է. նամակը Հայկազը չի գրել: «Մահվանից 2 օր առաջ իրենց ուսուցիչը հանձնարարել էր մարտակոչ գրել Բանակի օրվա կապակցությամբ: Իմ տղան այսպիսի մարտակոչ է գրել, նա չէր կարող ինքնասպան լինել, ինքնասպանության մասին նամակն էլ ինքը չի գրել, փորձաքննությունը դա կհաստատի»,- «forRighst.am»-ի հետ զրույցում ասաց Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

Ստորեւ ներկայացնում ենք Հայկազի գրած Մարտակոչը, որը նրա վերջին գրությունն է.

 

ՄԱՐՏԱԿՈՉ

Հարգելի զինակիցներ,

այսօր մեզ սպասում է շատ ծանր մարտ, որից կախված կլինի մեր հետագա ճակատամարտը: Եվ այսօր այն օրն է, երբ պետք է հավաքենք մեր բոլոր ուժերը, որպեսզի ճաշակենք հաղթանակի համը թշնամու մայաքաղաք Բաքվում: Այլապես ստիպված կլինենք տանել մեզ հասած պարտության դառնությունը գերեզմանում:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930