Այսօր լրագրողները ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին հարցրեցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը տեղափոխվելու է Հայաստան եւ այլ պաշտոնի է նշանակվելու:
Նա պատասխանեց. «Այդպիսի որոշումներն ընդունվում են ռազմաքաղաքական մակարդակում: Երբ որոշումներ ընդունվեն, այն ժամանակ էլ մենք կտեղեկացնենք, ինչո՞ւ եք ժամանակից շուտ ինչ-որ հարցեր տալիս»:
Հարցին՝ այդ ի՞նչ տենդենց է, Արցախի պաշտոնյաները տեղափոխվում են Հայաստան ու այստեղ նշանակվում են ղեկավար բարձր պաշտոնների, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Բայց ո՞վ է ասում, որ Ղարաբաղի պաշտոնյաներն անպայման պետք է գան ղեկավար պաշտոնների: Ես ինքս ինձ նշանակել եմ պաշտոնի՞: Իմ աշխատանքի, ծառայության ընթացքում, սկսած վաշտի հրամանատարի պաշտոնից, ես երբեւիցե ոչ մեկից ոչ մի պաշտոն չեմ խնդրել: Կողքից նկատել են եւ ծառայողական աստիճաններով աճը զինվորականի կյանքում հիմնականում իրենց գործունեության եւ նաեւ խրախուսանքի ուղղությունն է»:
Նախարարը վստահեցրեց, որ զինվորական ծառայության ոլորտում բարձր պաշտոնների են նշանակվում նրանք, ովքեր իրենց դրսեւորում են բանիմաց մասնագետներ, լավ կազմակերպիչներ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ