Հանրաքվեի մասին ՀՀ օրենքի փոփոխությունների մասին խորհրդարանում բուռն քննարկումներ ծավալվեցին: ՀՀ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հորդորեց վերջ տալ քննարկումներին ու անցնել առաջ: Նա հիմնավորեց. «Հերթական անգամ ամբիոն ենք տրամադրում, որ մարդիկ գան իրենց նախընտրական կայացման գործընթացը կատարեն»:
Այս ընթացքում դահլիճից արձագանքում էր Հեղինե Բիշարյանը: Հովհաննես Սահակյանը պատասխանեց. « Տիկին Բիշարյան, կարծես թե Ձեզ մոտ նոր դրսևորումներ եմ նկատում»:
Դառնալով Լևոն Զուրաբյանի` ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին ակնարկին, պարոն Սահակյանը պատասխանեց. «Երբ ասացիք, որ համագործակցում են այս քաղաքական թիմերը, ապա ես էլ ասեմ, որ երբ համագործակցում էիք ԲՀԿ-ի հետ, և Զոհրաբյանի մատը խառն էր, շատ ավելի հաճույքով էի լսում Ձեր ելույթները, քան հիմա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ