Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ում Հայաստանին սպասվում է էներգետիկ շրջափակում (Տեսանյութ)

Հունիս 09,2015 15:29

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով՝ Հայաստանը կզրկվի էներգետիկ անկախությունից: Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում, որտեղ քննարկվում էր էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, այսպիսի համոզմունք հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: Նրա խոսքերով, ԵՏՄ շրջանակներում արդեն իսկ մշակվում են ծրագրեր, որոնք մեր երկրում էներգետիկ դեֆիցիտ են առաջացնելու, որպեսզի Ռուսաստանում եւ Ղազախստանում արտադրված էլեկտրաէներգիան ներկրվի Հայաստան, քանի որ այդ երկրներում էներգիայի ավելցուկ կա:

Պարոն Եղիազարյանի մեկնաբանմամբ, Ռուսաստանն ու Ղազախստանն իրենց կայանների մեծ մասն աշխատեցնում են գազով, այդ իսկ պատճառով նրանց էներգետիկ օբյեկտներն աշխատում են թերբեռնված եւ որպեսզի կարողանան իրենց էլէներգիան վաճառեն, պետք է Հայաստանին զրկեն էներգետիկ անկախությունից:

Աշոտ Եղիազարյանը համոզված է, որ որպես տարանցիկ երկրներ, Հայաստանի էլէներգիան կգա Վրաստանով եւ Ադրբեջանով, իսկ նման պարագայում մեր երկիրը պարտավոր է տարանցման վճար էլ վճարել, ինչը նույնպես իր ազդեցությունը կունենա սակագնի վրա:

Տնտեսագետի հավաստմամբ, առաջիկայում Հայաստանի էներգետիկ ոլորտին սպասվող մարտահրավերները 4-ն են. առաջինը պետք է մեր էներգահամակարգն ազատել ռուսական կախվածությունից, մտածել` ինչպես այս ոլորտում ներդրումներ կատարել, ինչպես բնակչությանն ապահովել էժան էլէներգիայով եւ ինչպես բավարար էներգամատակարարում ապահովել, որպեսզի տնտեսությունը չկանգնի էներգետիկ դեֆիցիտի առաջ:

«Սակայն ԵՏՄ-ում Հայաստանը կհայտնվի էներգետիկ շրջափակման մեջ: ԵՏՄ-ին անդամակցելով մեր երկիրը ձեռք է բերելու այնպիսի պարտավորություններ, որոնցով զրկվում է էներգետիկ անկախությունից: Էներգետիկան միայն տնտեսություն չէ, այն նաեւ քաղաքականություն է: Մեր էներգետիկան կանգնած է ճգնաժամի առաջ»,-ասաց Աշոտ Եղիազարյանը:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հետազոտական ծրագրերի ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ դեռեւս 1999-ից սկսած ՀԷՑ-ի մասնավորեցումն իրականացվել է «խաբեության ու հանցավոր գործարքների միջոցով»: Ըստ նրա  հայտարարվում է մի քանի մրցույթ եւ գնողներ չլինելու պատճառաբանությամբ դրանք  չեն կայանում, ապա 2002 թ.-ին տեղի է ունենում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մասնավորեցումը. «Մրցույթում հաղթում է էներգետիկայի ոլորտում բացարձակապես փորձ չունեցող մի ընկերություն, որը գրանցված էր Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` «Միդլենդ ռիսորսիզ» ընկերությունը: Ի դեպ այս ընկերությունը հանցավոր կապեր ուներ Հայաստանի հետ մասնավորապես` «ՄԱՔՍ» գրուպի հետ, որի սեփականատերն այն ժամանակ Հարություն Փամբուկյանն էր: Այսօր արդեն Ռոբերտ Նազարյանը հայտարարում է, որ այդ ընկերությունը եկավ ոչինչ չարեց, ներդրումներ չարեց իր դիվիդենտները ստացավ հեռացավ»:

Ստեփան Սաֆարյանի խոսքերով՝ ՀԷՑ-ի նոր սեփականատերն այն ժամանակ դեռեւս պարտավորվել էր ծախսերը զսպել, կորուստները կրճատել:

Պարոն Սաֆարյանը նաեւ ասաց, որ ՀԷՑ-ն այն ժամանակ է դիմում էլէներգիայի սակագինը բարձրացնելու, երբ անհրաժեշտություն կա, Հայաստանի դեմ ճնշում գործադրել:

Հարցին, թե ի՞նչ իմաստ ունեն նման քննարկումները, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պարզ հայտարարել է, որ 7 դրամով է թանկանալու, այսինքն` արդեն որոշված է, Ստեփան Սաֆարյանն ասաց. «Եթե հասարակությունը համառ լինի, թույլ չի տա հոսանքի թանկացում»:
Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930