Ժամը 14.00-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունեց նաիրիտցիների 5 ներկայացուցիչներին եւ հաստատեց Երվանդ Զախարյանի հայտարարությունը, թե աշխատավարձի պարտքերը ամբողջությամբ կմարվեն մինչեւ այս տարվա հուլիսի 15-ը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Նարիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցերը համակարգող Անուշ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ խոսքը մոտ 15 մլն դոլար պարտքի մասին է:
Իսկ «Նաիրիտի» աշխատել-չաշխատելու մասին Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ինքը կողմ է գործարանի վերագործարկմանը եւ պատրաստ քննարկել ցանկացած առաջարկ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ