Aravot.am-ը հաճախակի գործուղումների մեկնող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ պատահե՞լ է, որ պետական բյուջեի գումարները խնայելու համար հրաժարվի գործուղումներից:
«Այո, բազմաթիվ գործուղումներից հրաժարվել եմ… ես պոպուլիստ չեմ եղել: Ես միշտ գնացել եմ այն գործուղումներին, որտեղ կարծել եմ, որ Հայաստանի ներկայացվածությունը կարեւոր կլինի, որտեղից էլ եկել եմ կոնկրետ արդյունքներով եւ երկիրը ներկայացրել եմ հավուր պատշաճի: Կարծում եմ, որ 6 տարվա գործունեության մեջ արտաքին ճակատը ամենալավն է պաշտպանված եղել»,-ասաց ԿԳ նախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ