Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը Հեղինե Բիշարյանին «չհասկացող», Լևոն Զուրաբյանին «ստախոս» անվանեց (Տեսանյութ)

Հունիս 09,2015 14:09

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում պատասխանեց իր հասցեին հնչեցրած այն մեղադրանքներին, թե հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում չեն ընդգրկել ՀԱԿ, ՕԵԿ, ԲՀԿ խմբակցությունների առաջարկները:

Երբ պատասխանում էր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի դիտողություններին ու նշում, որ ՕԵԿ-ը չի ներկայացրել գրավոր առաջարկ, տիկին Բիշարյանը դահլիճից ռեպլիկ արեց, Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, թե «չհասկացողը դու ես, տիկին Բիշարյան»:

Դառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարություններին՝ պարոն Մինասյանն ասաց. «Ցավում եմ, որ Լևոն Զուրաբյանն այդպես էլ չարժևորեց քաղաքական ուժերի հետ աշխատանքի և փոխադարձ հարգանքի ապահովման հնարավորությունը, փոխանակ գոհունակություն հայտնեք, որ ինչ-որ քայլ է արվել դեպի առաջընթաց, նեղ, ճղճիմ հայտարարությունների միջոցով փորձ է արվում հերթական քաղաքական դիվիդենդ շահել: Այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն այս բոլոր գաղափարների կրողն էր, ձեր քաղաքական ուժը սկի ծնված էլ չէր: Ավելին՝ կեղծարարության մեջ մասնագիտացված լինելով հանդերձ՝ մեղադրում եք մի քաղուժի ենթադրյալ կեղծիքների մեջ, որը անգամ կասկածի տեղիք չի տվել, ապա ի՞նչ բարոյականությամբ եք դա անում»:

Արծվիկ Մինասյանն ասաց, թե ՀԱԿ-ը ցանկացել է քարոզչության ժամանակի վերանայում, դա ապահովել են, այնուհետև հեգնեց, թե «Միանգամից օրենքում գրեինք, որ հիսուն տոկոսը տալիս ենք ՀԱԿ-ի՞ն»: Զուրաբյանն արձագանքեց. «Ինչի՞ ես սուտ ասում»: Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ստախոսը դու ես, որ այս ամբիոնից կանգնած ինչ անիմաստ հայտարարություններ ասես անում ես: Այդ աստիճան իրավական տգիտությունն ու անգրագիտությունը չի կարելի այս ամբիոնից հնչեցնել: Ավելին, առաջարկները ներկայացնում եք, թռնում եք Իրկուտսկ է, Յակուտսկ է, հետո գալիս կանգնում այստեղ աշխարհացունց բաներ եք ասում»:

Արծվիկ Մինասյանն իր խոսքը եզրափակեց՝ վստահեցնելով, որ վճռական են տրամադրված:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930