Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Զախարյանն ասում է գողություն է եղել, դա իրավաբանների իմացած գողությունը չէ

Հունիս 09,2015 13:50

Այսօր ԱԺ-ում պետք է քննարկվի 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը: Այդ առիթով ԱԺ-ում է կառավարության ողջ կազմը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Լրագրողները փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեցին, թե ինչպես եք մեկնաբանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հայտարարությանը, որ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 7 դրամով, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու կառավարությունը: Նա պատասխանեց. «Կլինի որոշում կասենք»:

Նա չհստակեցրեց՝ գոնե սոցիալապես անապահով խավերին սուբսիդավորում լինելո՞ւ է, թե՞ ոչ:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նույնպես կառավարության քայլերի մասին որեւէ բան չասաց՝ նշելով, թե որոշում դեռ չկա. «Դեռ չգիտենք ինչքան է բարձրանալու: Հանձնաժողովը երբ որ կորոշի, կասենք մեր դիրքորոշումը»:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չցանկացավ ոտքի վրա այդ բազմաոլորտ հարցերին պատասխանել. «Կարծում եմ, այս ամենից մենք պետք է դասեր քաղենք հետագայի համար:

Թե ինչ նկատի ուներ դասեր քաղել ասելով՝ նախարարն ասաց. «Ընդհանրապես ե՛ւ օրենսդրական կարգավորումների տեսանկյունից, ե՛ւ վերահսկողական ավելի արդյունավետ մեխանիզմներ կիրառելուց»:

Դիտարկմանը, որ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ տեղի է ունեցել գողություն, բայց գործ չի հարուցվում, Հովհաննես Մանուկյանը արձագանքեց. «Գիտեք, էներգետիկայի նախարարը իրավաբան չէ, եւ չի ղեկավարում իրավական կառույց, եւ նա կարող է իր ելույթներում օգտագործել տերմինոլոգիա, որը իրավաբանների տերմինոլոգիայի հետ համահունչ չէ: Այս հարցը պիտի համապատասխան ուսումնասիրության ենթարկվի կոմպետենտ մարդկանց կողմից, ես կարծում եմ, որ եթե ինչ-որ տեղ ինչ-որ խախտումներ են եղել, եւ քրեաիրավական բնութագրիչ ունեցող խախտումներ հայտնաբերվեն, վստահ եմ, որ մեր իրավապահ մարմինները համապատասխան գնահատական կտան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930