Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները չանսացին Զուրաբյանի կոչին. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 09,2015 13:10

Հայաստանի գազամատակարարման եւ էներգետիկ համակարգերում տեղի ունեցած չարաշահումներն ամեն գնով պարտակելը Սերժ Սարգսյանի իշխանության համար դարձել է գերխնդիր։

Պարտակման հերթական դրսեւորումը եղավ երեկ՝ ԱԺ քառօրյա նիստի ժամանակ, երբ իշխող ՀՀԿ-ն մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած ԱԺ որոշման նախագիծը։ Մինչդեռ, դրանով ՀԱԿ-ն ընդամենը առաջարկում էր ԱԺ անունից ընդունել որոշում՝ գազամատակարարման

Ոլորտն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը դատախազություն եւ ՀԾԿՀ ուղարկելու մասին, որպեսզի իրավապահները հետաքննեն բացահայտված չարաշահումների վերաբերյալ փաստերը։

Մինչեւ նախագիծը քվեարկության դնելը Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց՝ «ԱԺ գազի հարցով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ հայտնաբերվել են բազմաթիվ չարաշահումների դեպքեր։ Որպեսզի հանձնաժողովի աշխատանքը արդյունք ունենա, ապա եզրակացությունը պետք է ուղարկել գլխավոր դատախազություն։ Արդյունքում՝ պարզ կդառնա, թե ներպետական մեխանիզմները կարող են արդյո՞ք պատշաճ կերպով արձագանքել հայտնաբերված չարաշահումներին»։

Սակայն իշխանությունները չանսացին Զուրաբյանի կոչին, եւ ՀԱԿ նախաձեռնությանը կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ էր 62-ը, ձեռնպահ՝ 3-ը:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930