Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այս ընտրություններում էլ չտեսանք ընդդիմությանը. «Հայոց աշխարհ»

Հունիս 09,2015 13:06

Դժվար չէ նաեւ նկատել, որ, ի տարբերություն Աբովյանի, որտեղ գրանցված ընտրողների կեսից էլ քիչն է քվեարկությանը մասնակցել, Ալավերդիում ընտրողները համեմատաբար ակտիվ են եղել:

Ի՞նչն է հետաքրքիր. ընտրողների ակտիվություն է արձանագրվել նաեւ Արտաշատում, որտեղ, ինչպես հայտնի է, ընդամենը մեկ թեկնածու էր՝ Արգամ Աբրահամյանը:

Ընտրահանձնաժողովային տվյալների համաձայն, 21013 ընտրողներից 10401-ը մասնակցել է քվեարկությանը, եւ նրանցից 10013-ն ընտրել է միակ թեկնածուին:
Ի դեպ, ի՞նչ մեղք ունի Արգամ Աբրահամյանը այն բանում, որ ոչ մեկը, ոչ մի անկուսակցական ու առավել եւս՝ որեւէ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ չփորձեց ընտրապայքարի մեջ մտնել: Սա արդեն հայրենի ընդդիմության, առհասարակ կուսակցությունների, քաղաքական համարվող ուժերի ախտորոշում է, գրեթե անբուժելի թվացող հիվանդությունը: Նրանք, որպես կանոն, ընտրություններին չեն մասնակցում: Վերջին շրջանում անգամ չեն էլ փորձում մասնակցել:

Ու նաեւ դրանից թյուր ընկալում կա, որ ՏԻՄ ընտրությունները մի տեսակ կապ չունեն քաղաքականության հետ: Անգամ այն համայնքներում, քաղաքներում, որտեղ մի քանի թեկնածու է մտնում պայքարի մեջ, այսինքն՝ մրցակցություն կա, էլի գրեթե անհնար է քաղաքական տարր տեսնել: Անկուսակցական, քիչ թե շատ նյութական ռեսուրսների տիրապետող անձինք են մտնում պայքարի մեջ: Իսկ այդտեղ որեւէ քաղաքական դրսեւորում ու մոտեցում դժվար է ակնկալել:

Մինչդեռ համարվում է, թե ՏԻՄ ընտրությունները, ընդհանրապես, քաղաքական ուժերի համար (այլ երկրներում) պայքարի առաջնային օղակն են, իսկ այդ պայքարում արձանագրած արդյունքներն էլ՝ այն պլացդարմը, հենքը, որի վրա խարսխվում է համապետական ընտրություններին նրանց մասնակցությունը:
Մերոնք գերադասում են, փաստորեն, առանց «հենքի» մասնակցել համապետական ընտրությունների: Չէ՞ որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները «արքայավայել զբաղմունք» չեն:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930