«ՉԻ»-ն փորձեց օրվա թեմայով զրուցել աղմկահարույց գործերով փաստաբան Հովիկ Արսենյանի հետ՝ ճշտելու նրա վերաբերմունքը դատախազության գործունեության վերաբերյալ։
– Պարոն Արսենյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հաշվետվությունը խորհրդարանում։
– Գիտեք, տարիներ շարունակ՝ կախված գլխավոր դատախազի կամ հաշվետվություն ներկայացնող անձից, նրա ոճից, ճարտասանությունից, մակարդակից, միշտ էլ կարողացել են ներկայացնել իրենց հաշվետվություններն այնպես, որ իբր ամեն ինչ լավ է, գնում ենք իրավական պետության կառուցման ճանապարհով։ Բայց մենք այդպիսի պետության կառուցմանն անգամ չենք էլ մոտեցել: Չնայած սրան՝ անընդհատ բարձրաձայնում են, թե մեր հանրապետությունը լավագույն տեղ է զբաղեցնում հանցագործությունների բացահայտման, արդարության կայացման ցուցանիշներով։ Հիմա հերթական անգամ փորձ է արվել կամ արվում գեղեցիկ տեքստեր ներկայացնել երկրի քաղաքական ամբիոնից։ Անկախ ԱԺ մեծամասնության դրական դիրքորոշումից՝ եկեք իրերին տանք ճիշտ անուններ՝ այդ հաշվետվություններից կամ հաղորդումներից համակարգը շատ ավելի արդյունավետ չի դառնում, մենք էլ ավելի չենք մոտենում իրավական պետության սահմանմանը։
Որպեսզի ասելիքս ավելի առարկայական լինի՝ ընդամենը մեկ օրինակ բերեմ մի քանի օր առաջ տեղի ունեցածի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Ինձ հայտնի է դարձել, դուք կարող եք ճշտել, ես ընդամենը ինֆորմացիա ունեմ, որ մոտ օրերս գլխավոր դատախազությունից հրաման-հրահանգ է իջեցվել, որ պետք է ծառայողական քննություն իրականացնել այն բոլոր դեպքերում, երբ քրեական գործից մաս է անջատվել, եւ այն կարճվել կամ կասեցվել է։ Սրա տակ գիտեք՝ ինչեր կարելի է հասկանալ։
Նախ հարցադրումները՝ ինչո՞ւ կամ ինչպե՞ս է քրեական գործը կարճվել, չէ՞ որ այդ ամենը տեղի է ունեցել դատախազության վերահսկողության պայմաններում։ Հենց դատախազությունն է վերահսկում գործընթացի օրինականությունը։ Եվ եթե կարճվել է՝ ուրեմն դատախազությունը համարել է, որ այդ ամենն օրինական է։ Հիմա նորից վերանայելու են։
Սրանից շատ ուրիշ հոտ է գալիս։ Սա հենց կոռուպցիայի ու բյուրոկրատիայի դրսեւորման լավագույն նմուշ է։ Այսքանից հետո ինչպես կարող ենք ապարատը կամ աշխատողին՝ որպես պաշտոնատար անձ, որպես պետության ներկայացուցիչ ընդունել։ Հավատ չկա այլեւս։ Մարդիկ փախչում են համակարգից։ Ո՞վ պետք է աշխատի կամ ո՞վ կուզենա աշխատել այսպիսի պայմաններում։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում