Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճոյտի եղբայրը մահացել է մի գազալցակայանում, որի շահագործումն արգելված էր. ԱԻՆ ներկայացուցիչ

Հունիս 09,2015 13:02

Նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծված աշխատանքային խմբերը այսօրվանից ստուգայցեր կսկսեն մարզային գազալցակայաններում:

ԱԻՆ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց, որ Երեւանի գազալցակայանների ստուգայցերի արդյունքում երկու գազալցակայանի նկատմամբ աշխատանքները դադարեցնելու որոշում է ընդունվել, 17 գազալցակայանի նկատմամբ արձանագրություն են կազմել եւ 13-ին տուգանել են, եւս հինգի համար արձանագրություն են կազմել տեխնիկական անվտանգության նորմերի խախտումների համար:

Անդրադառնալով Զվարթնոց գյուղի գազալցակայանի պայթյունին, որտեղ եւ մահացել էր ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) եղբայրը, ասաց, որ դեպքից մի քանի օր առաջ՝ մայիսի 15-ին, մեկ միլիոն դրամով տուգանել էին այդ գազալցակայանին, արգելել աշխատանքը, բայց նրանք շարունակել էին շահագործել լցակայանը:

Գազալցակայաններում պայթյունների հաճախակիության դեպքերին անդրադառնալով, ասաց՝ դեպքերի քանակը միջին վիճակագրությամբ, չեն աճել. «Վերջին հինգ տարում նման քսանյոթ դեպք ենք ունեցել, այսինքն` տարվա ընթացքում չորսից հինգ դեպք է ստացվում: Հիմնական պայթյունները գազաբալոնի խնդիրների պատճառով են տեղի ունեցել: Ամենատարածված պատճառը ոչ սահմանված չափորոշիչներով, ժամկետանց բալոններ են, փորձարկում չանցած: Վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնականում պայթում են այն բալոնները, որոնք տեղադրված են խորհրդային տարիների մեքենաներում, որոնք բավականին հին են»:

Հետո նա շեշտեց, որ ԱԻՆ-ը բալոնների հետ կապված ոչ մի գործառույթ չի իրականացնում, դրանով պետք է զբաղվի էկոնոմիկայի նախարարությունը. «Բալոնները պետք է տեղադրեն հատուկ մասնագիտացված կազմակերպություններում, որոնք սերտիֆիկատ պետք է ստանան էկոնոմիկայի նախարարությունում:

Գազալցակայանի աշխատակիցն առանց հավաստագրի չպետք է լիցքավորի բալոնը… իհարկե, գազալցակայաններում թերություններ կան, ես չեմ հերքում, բայց այնտեղ իրականացնում ենք մեր աշխատանքները եւ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության մասով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930