Անցած գիշեր, կեսգիշերի սահմաններում ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետից խոշոր տրամաչափի գնդացրից 3 գնդակ է արձակել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի ուղղությամբ:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հայտնեց, որ 12.7մմ տրամաչափի զենքից արձակված գնդակներից մեկը վնասել է բաղանիսցի Հենզել Շահնազարյանի տան դահլիճի լուսամուտի փեղկը, ջարդել պատուհանի ապակին:
Շահնազարյան ընտանիքի անդամները այդ ժամանակ կողքի սենյակներում քնած են եղել, իսկ տան երիտասարդը հարեւան սենյակում համակարգչի մոտ է եղել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները՝ Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից