Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշակի մարդկանց պարանոյիկ վարքագիծը պետք չէ կապել միայն ընդդիմության ժամանակավոր որևէ պասիվության հետ. «Իրատես de facto»

Հունիս 09,2015 12:50

«Իրատես»-ի հյուրն է ՀՀՇ վարչության նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը

– Ակնհայտ է, որ ընդդիմությունը քաղաքական օրակարգ չունի, և ամեն մեկն իր «գլխի ճարն» է տեսնում։ Չե՞ք կարծում, որ ընդդիմության հենց այսպիսի թողտվության պատճառով է, որ իշխանության «ձեռքերը» երկարում են, գործողություններին էլ՝ ազատություն տրվում։

– Քաղաքական օրակարգի մասին Ձեր հարցը պետք է ուղղեք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին։ Ինչ վերաբերում է Հայաստանում «գլխի ճարը տեսնող» քաղաքական ուժերին և անհատներին, ապա նրանց բացահայտումը երբևէ խնդիր չի ներկայացրել, այնպես որ, կարիք չկա անորոշ կասկածամտությունը տարածել ամբողջ ընդդիմության վրա։

Այժմ իշխանության «ձեռքերի երկարանալու և իր գործողություններին ազատություն տալու» մասին։ Կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանի ձեռքերի երկարացվածությունը և արյունոտվածությունը կապ չունեն ընդդիմության «թողտվության» կամ պասիվության հետ։ Այդ երկար ձեռքերը նա իր շրջապատով հանդերձ օժիտ է ստացել իր խորհրդային անցյալից։

Քանի՞ սպանված մարդու նշենք, որ ոչ մի առնչություն չեն ունեցել երկրի քաղաքական կյանքի հետ։ Լա՛վ, բա ինչո՞ւ Քոչարյանի Կուկուն հրաման ստացավ վերադառնալու «Առագաստ» և զուգարանակոնքին խփելով ջնջխեց էն խեղճ դաշնակ Պողոս Պողոսյանի գանգը։ Մի՞թե միայն նրա համար, որ ցույց տա, թե Հայաստանում միակ տղամարդն է, որը պատրաստ է անմիջապես ի կատար ածելու մարդկանց «արտաքնոցում շանսատակ անելու» Պուտինի պատվիրանը։

Իսկ Արցախի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին սպանե՞լը, որը, ռուսական մամուլի վկայությամբ, պատվիրել էր հենց Քոչարյանը։ Իսկ հայաստանյան բարձրաստիճան պետական գործիչների հերթական սպանություննե՞րը։

Իսկ նրա երկարամյա պահապան Գրիշա Սարգսյանի անժամանակ «մա՞հը»։ Չէ՛, բան չեմ ասում, միայն հարցնում եմ. իսկ ո՞ւմ շահերին ծառայեց հոկտեմբերի 27-ի սպանդը։

Ուզում եմ ասել, որ որոշակի մարդկանց պարանոյիկ վարքագիծը պետք չէ կապել միայն ընդդիմության ժամանակավոր որևէ պասիվության հետ, ուրիշ հաշիվներն ավելի շատ են։

Բայց և այնպես, ես ըմբռնումով եմ մոտենում Ձեր անհանգստությանը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930