Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ Բիշարյանին. «Վանքից ես եմ գալիս, աղոթքից դու՞ք ես խոսում»

Հունիս 09,2015 12:40

ՀՀ ԱԺ-ն այսօր շարունակում է աշխատանքները: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում են Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի մանկավարժներն ու աշակերտները:

Խորհրդարանն ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Քննարկման դրվեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը քննադատության ենթարկեց այն փաստը, որ խորհրդարանում քննարկվում է հանրաքվեի փոփոխությունների մասին նախագիծ, սակայն դրանում տեղ չեն գտնում ռեալ փոփոխություններ, օրինակ՝ ցուցակների մաքրման հարցը: Նա հայտարարեց. «Բազմաթիվ ընտրությունների համար հիմնաքար է սա լինելու: Բնական է, որ որոշ շահագրգիռ ուժեր պիտի նման փոփոխություններ իրականացնեին, որ իրենց գործընթացն ունենա բարեհաջող ավարտը»:

Տիկին Բիշարյանը մտահոգություն հայտնեց, որ ցուցակների հրապարակման հարցը այդպես էլ չի մտել փոփոխությունների մեջ և նա առաջարկեց հետաձգել գործընթացը և  քննարկել այս հարցը:

Հեղինե Բիշարյանը որպես օրինակ՝ բերեց Արտաշատում, Աբովյանում և Ալավերդիում տեղի ունեցած ընտրություններում խախտումները, երբ խայտառակ պատկեր գրանցվեց, երբ ուռճացվել է ընտրությունների մասնակցած անձանց թիվը: Տիկին Բիշարյանի մյուս մտահոգությունն այն է, որ մարդիկ ընտրել են պլաստիկ քարտերով, որտեղ չի երևում որևէ կնիք, ինչը քրեական օրենսգրքի խախտում է:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց, թե ուռճացում չի եղել,  ինքն էլ Ալավերդիում ընտրել է իր անձնագրով:

Ամփոփելով՝ պարոն Շարմազանովն ասաց. «Մամուլին հղումներ մի արեք, հղում կատարեք ձեր կուսակցության մարզային պատասխանատուներին: Եթե ձեր մարզային կառույցն էլ նման հայտարարություն կանի, որ ընտրողների թվերն ուռճացվել են, ես հրապարակային ներողություն կխնդրեմ: Պետք չէ խեղաթյուրել ժողովրդին: Վանքից ես եմ գալիս, աղոթքից դու՞ք ես խոսում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930