Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավոտ եւ պայթյունավտանգ քննություններ՝ ըստ ԿԳ նախարարի

Հունիս 09,2015 12:36

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեկնաբանելով միասնական քննությունների մեկնարկին իր՝ Հայաստանում չլինելը, դա բացատրեց ԵԺԿ քաղաքական համաժողովի հերթական նիստով, որին մասնակցում էր որպես ՀՀԿ փոխնախագահ եւ ո՛չ որպես ԿԳ նախարար: Արմեն Աշոտյանը նշեց, որ դա ընդամենը կարճատեւ արձակուրդ էր. «Որպեսզի ձեզանից հեռու մնամ, վերցնում եմ արձակուրդ եւ գնում եմ աշխատանքներ իրականացնելու որպես կուսակցական: Քննությունների ընթացքից տեղեկացել եմ, եւ պետք չի զարմանալ, որ ԿԳ նախարարը մեկնարկին այստեղ չի, հակառակը պետք է ընդունել որպես լավ նշան առ այն, որ կրթության գործընթացները կարգավորվել են այն աստիճանի, որ կրթության լիազոր մարմնի ղեկավարը կարող է մեկնարկին նաեւ Հայաստանում չլինել: Ավելին ասեմ ձեզ. եթե նայեք եվրոպական երկրները, ապա կտեսնեք, որ շատ քիչ երկիր կա, որտեղ նախարարը գնում է քննությունների: Ես այսօր եկել եմ

ա) դիմորդներին քաջալերելու,

բ) ծնողների հետ խոսելու եւ ձեզ հետ շփվելու համար, ուրիշ առաքելություն չունեմ, որովհետեւ չեմ անհանգստանում ընդունելության քննությունների ընթացքի կազմակերպական եւ խնդիրներից:

Հիմնական աշխատանքը ԳԹԿ-ի կողմից արվել է եւ սա ընդամենը պրոցեսի վերջին մասն է, որ ձեզ տեսանելի է»:

hamalsaran3

Նախարարը խոստովանեց, որ այս օրերին բազմաթիվ նամակներ է ստանում կրթության ոլորտի հետ կապված՝ սկսած ամենազավեշտալի խնդրանքներից մինչեւ իրական խնդիրներ: Նա սակայն, չցանկացած «գաղտնազերծել», թե դրանք կոնկրետ ինչ բնույթի են. «Անձնական գրագրության գաղտնիություն է, չեմ հրապարակի»:

hamalsaran2 hamalsaran4

Նախարարը ցավոտ եւ պոտենցիալ պայթունավտանգ որակեց 3 քննություն. «Հայոց լեզվի քննությունը, որից հետո դժգոհություններ են լինում, մաթեմատիկան է, որն ամենամեծ քննությունն է եւ անգլերենը, որովհետեւի հայերիս թվում է, թե շատ լավ անգլերեն ենք խոսում»:

Նա հավելեց, որ քննությունը չպետք է ինքնանպատակ դժվար լինի, այն հեշտ պետք է լինի միջավայրով, գիտելիքները տարանջատելու հնարավորություններով եւ կազմակերպման մեջ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930