Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզում թունավորման պատճառը կեղտոտ թութն է եղել (Տեսանյութ)

Հունիս 09,2015 12:33

«Թութը վտանգավոր չի», այսօր առողջապահության նախարարությունում ասաց Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը՝ անդրադառնալով օրերս Գեղարքունիքի մարզի Վահան եւ Ճամբարակ համայնքներում արձանագրված սննդային թունավորմանը, որը փոխանցվել է թթի միջոցով: Ասոյանն ու Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը վստահեցրին, որ նշված համայնքների բնակիչների օգտագործած թութը աղտոտված է եղել: Վանյանն ասաց, որ ուսումնասիրել են եւ պարզել, որ թութը պարունակել է salmonella աղիքային վարակի հարուցիչ: Այս հարուցիչը տարածվում է կենդանիների միջոցով: Թութը վաճառող գյուղացու այգին գտնվել է անասնագոմի մոտ: Բանախոսները վստահեցրին, որ բոլոր հիվանդները դուրս են գրվել հիվանդանոցից:

Մանրամասները՝  տեսանյութում:

Անդրադառնալով այս տարվա մայիս-հունիս ամիսներին արձանագրված կարմրուկի 7 դեպքին, պարոն Վանյանը վստահեցրեց, որ հիվանդները կապ են ունեցել Ռուսաստանից եւ Եվրոպայից ժամանած հիվանդ անձանց հետ, որոնց միջոցով փոխանցվել է կարմրուկը: Վանյանի տեղեկացմամբ՝  7 հիվանդից 5-ը կարմրուկի դեմ պատվաստված չեն եղել, իսկ 2-ը թերի են պատվաստված եղել: Բանախոսները կոչ արեցին նրանց, ովքեր չեն պատվաստվել, անպայման պատվաստվեն կարմրուկի դեմ:

Aravot.am-ի այն հարցին, թե ինչ վիճակում են Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C-ով վարակված հիվանդները, Ա. Ասոյանն ասաց, որ նրանցից 7-ը ներկայումս բուժվում են, իսկ մյուս 7-ը թեեւ այս պահին վարակ ունեն, բայց բուժման կարիք չունեն: Ասոյանը բավականին ուրախ տոնով ասաց, որ բուժումը հիվանդների հաշվին չէ, այն շատ թանկարժեք է:

Նշենք, որ Քաջարանի հիվանդների բուժումը ստանձնել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Ինչ վերաբերում է Արմավիրի մարզի Ալաշկերտի 2 մանկապարտեզների սաների թունավորմանը, բանախոսներն ասացին, որ երեխաները թունավորվել են սննդային աղտոտումից, իսկ թե ինչ սննդային աղտոտում է եղել՝ պարզում է սննդի անվտանգության պետական ծառայությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930