Լրահոս
Օրվա լրահոսը

Հոսանքի սակագինն ուրվագծվում է. «Հայոց աշխարհ»

Հունիս 09,2015 12:30

Հանձնաժողովի հաշվարկները կանգնել են 6,9-7 դրամի վրա

Էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու շուրջ ավելի քան մեկ ամիս տեւած բուռն քննարկումները կարծես մոտենում են եզրագծին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է էներգետիկ ընկերությունների հայտերի ուսումնասիրությունը եւ պատրաստվում է այսօր-վաղը ներկայացնել եզրակացություն սակագնի սպասվող բարձրացման վերաբերյալ։

   Մինչ այդ հայտնի դարձավ, որ հանձնաժողովի ուսումնասիրությունները կանգնել են 6,9-7 դրամի վրա։

   Թերեւս դա էլ կդրվի սակագները վերանայելու վերաբերյալ հանձնաժողովի որոշման հիմքում, որը նախատեսվում է ընդունել մինչեւ հունիսի վերջ։ Ինչպես հայտնի է, նոր սակագները Հայաստանում պետք է գործողության մեջ մտնեն օգոստոսի 1-ից։
Սպասվող փոփոխությամբ էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում ընդհուպ կմոտենա 50 դրամին։ Խոսքը սպառողներին մատակարարվող ցածր լարման հոսանքի ցերեկային սակագնի մասին է, որը ներկայումս սահմանված է շուրջ 42 դրամ։ Հանձնաժողովը սակագների փոփոխությանը նպաստող գործոնների ազդեցությունը գնահատել է 16,6 տոկոս։

   Հիշեցնենք, որ էներգետիկ ընկերությունների ներկայացրած հայտերով այն 40 տոկոս էր։
Նույն չափով կաճի նաեւ գիշերային սակագինը։ Ըստ այդմ այն 32-ից կհասնի շուրջ 39 դրամի։

   Այսպիսով հոսանքի սակագինը 17 դրամ բարձրացնելու վերաբերյալ էներգետիկ ընկերությունների առաջարկություններից հանձնաժողովն ավելի քան 10 դրամի փոփոխությունը հիմնավորված չի համարել։ Այն հիմնականում բաժին է ընկել բաշխիչ էլեկտրացանցեր ընկերությանը, որի ակնկալիքները գերազանցել էին բոլոր սպասելիքները։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Այսպես արվում է ոչ առաջին անգամ: Սա Նազարյանի ձեռագիրն է: Դրա մասին ասել եմ դեռ թանկացման վերաբերյալ առաջին հաղորդագրությունից անմիջապես հետո: Անցած անգամ նա ինքը առաջարկեց հոսանքի գինը թանկացնել, բայց խոստացավ, որ մոտ ապագայում այլևս թանկացում չի լինելու: Բնական է, նա իր խոստումը չկատարեց ու չամաչեց, որ նույնիսկ չի կարողանում կարճաժամկետ կտրվածքով կանխատեսում կատարել: Մշակող արտադրությունը և արդյունաբերությունը կկորցնեն իրենց արդյունավետության մակարդակը, գները կթանկանան ու մեր ժողովուրդը կրկին կբռնի արտագաղթի ճանապարհը: Նման ոչ մասնագետները իրավունք չունեն զբաղեցնելու այդպիսի պաշտոններ, քանի որ ռազմավարական վնաս են հասցնում մեր պետությանը և ապակողմնորոշում երկրի ղեկավարությանը: Այժմ կմարվի երկրի արդյունաբերության վերականգնման վերաբերյալ մեր ունեցած վերջին հույսը: Նման որոշումները կարող են ողջունել միայն մեր երկրի թշնամիները, քանի որ այն խիստ կնպաստի արտագաղթին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930