Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Արտաշատի նորընտիր քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ընտրվելու իրավունք չուներ:
«Նա չուներ քաղաքական փորձ, ճանաչելիության աստիճանը, որը ենթադրվում է որպես անհրաժեշտ պայման: Երբ խոսում են իրավունք ունի ընտրվելու, թե ոչ, ապա այս առումով՝ իհարկե ոչ, իրավունք չունի, որովհետեւ չի ցուցաբերել իր ունակությունները այդ դաշտում: Գոնե մեկ տարի առաջ երեւար, իրեն ցույց տար, բայց իշխանությունները դա էլ չեն ուզում անել: Կարող է նա անձնական մեծ արժանիքների տեր է, բայց այնքան լավ մարդիկ կան, որոնք չեն էլ ընդգրկվում ընտրությունների մեջ… եթե չի երեւացել, չէր էլ կարող հավակնել այդ պաշտոնին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Լարիսա Ալավերդյանը:
Ազատ Արշակյանն էլ հարցրեց՝ օրենքը խախտվե՞լ է, թե՞ ոչ. «Դեռ չեմ լսել լուրջ խախտումների մասին: Որեւէ օրենք չի խախտվել, իսկ հազար քայլը սկսում է առաջին քայլից, եթե որեւէ մեկն ուզում է մտնել քաղաքականություն, ոչ ոք նրան չպետք է խանգարի, անկախ նրանից, թե ինչ ժառանգություն ունի»:
Լարիսա Ալավերդյանը առարկեց. «Չենք կարող Արտաշատը դարձնել փորձադաշտ, որ տեսնենք, կարող է, թե՞ ոչ…դա ոչ թե ընտրություն է, այլ նշանակում: Դա ահավոր տրամադրություն է ստեղծում, այլ ձեւով նա հայտնի չէ, քան որ վարչապետի որդի է: Ճիշտ է օրենքի խախտումներով չի ընտրվել, բայց չգրված օրենքների կոպիտ խախտում է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Նման էժան ու անճոռնի մեյմունությունների իմաստը այլեւս որն է? Մարդկանց են էշի տեղ դրել, իրենց, թե դրսի ժպտադեմ կեղծավորներին? Ի՜նչ ընտրություն, ինչ հորս ցավ! Ժանիքները խրած, կոկորդը հափռած խեղդում են երկիրը ու … դեմոկրատական թատրոններ խաղում արդեն խռխռացաղ զոհի գլխին!
Ամոթ ա՛յն ժողովրդին որ անոսկոր սպունգի նման կուլ է գնում գարշահոտ լեշակերներին: