Այսօր կառավարության շենքի դիմաց նաիրիտցիների հերթական ցույցն էր: Ցուցարարներին մոտեցավ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, որը հայտարարեց, թե նաիրիտցիների պարտքը ամբողջությամբ կմարվի մինչեւ սույն թվականի հուլիսի 15-ը:
Չնայած հավաքվածները պահանջեցին, որպեսզի Ե. Զախարյանը գրավոր ներկայացնի խոստումը, քանի որ նման հայտարարություններ մի քանի անգամ եղել են ու մնացել անկատար, բայց էներգետիկայի նախարարը ոչինչ չպատասխանեց ու հեռացավ:
Այժմ ցուցարարները դեռ կառավարության շենքի մոտ են: Նրանք սպասում են, որպեսզի ճշտեն իրենց հետագա անելիքները:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ