Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. Այս տարիներին չհղկվեց որևէ բանաձև, որը կաշխատեցներ այդ ներքին ռեսուրսը. «168 ժամ»

Հունիս 09,2015 12:08

Հունիսի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա երգիչ-կոմպոզիտոր Վահան Արծրունու vahanartsruni.com պաշտոնական կայքի շնորհանդես-համերգը։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Վահան Արծրունու հետ։

– Քաղաքականությունը ու մշակույթը, ըստ Ձեզ, իրար կապվա՞ծ են։ Օրինակ, «Եվրատեսիլը» քաղաքական գաղափարախոսության մաս չէ՞ր։

– Չի կարող կապված չլինել։ Եթե հետևենք մեր մշակութային միջոցառումներին, կտեսնենք նույն «Հովեր» երգչախումբը, Հայաստանի երիտասարդական նվագախումբը, Վահագն Հայրապետյանին, հիմա նրանց գումարվում են Տիգրան Համասյանն ու Սերգեյ Խաչատրյանը, այսինքն՝ պետական մշակութային պատկերացումներին մոտ կանգնած երաժիշտներ, որ ներկայացնում են պետական քաղաքական բանաձևը։ Պարզ է՝ նրանք էլ կգնան դրսի միջոցառումներին մասնակցելու։ Միակ պետական օղակը, որ պարտավոր է պետական քաղաքականություն դրսևորել մշակույթի ոլորտում, Մշակույթի նախարարությունն է ու իր պատկերացումների չափի մեջ էլ դա անում է։

Բնականաբար, «Եվրատեսիլն» էլ քաղաքական նախագիծ էր։ «Եվրատեսիլն» արվեստի դաշտ չի ներկայացնում։ Այն այսօր հանդուրժողականության երաժշտական համակարգի դրսևորում է։ Այն մաքուր քաղաքականություն է, ու մերոնք էլ քաղաքական լուծում էին տվել։ Նույն բանին ականատես ենք լինում Կաննի «Միդեմ» փառատոնում հայկական օրերի կազմակերպման հարթությունում։ Արվեստն ունիվերսալ տիրույթ է, այդտեղ հաջողության աստիճանը հաշվարկելը շատ դժվար է։ Արվեստի իրական ընթացքն ապահովում են ներքին ստեղծագործական ռեսուրսը ներկայացնող արվեստագետները տարբեր ոլորտներում։ Այս տարիներին չհղկվեց որևէ բանաձև, որը կաշխատեցներ այդ ներքին ռեսուրսն ու այն սիրելի կդարձներ հանրությանն ու կապահովեր իրական սերնդափոխությունն արվեստի դաշտում։

– Արտագաղթը չի՞ սպառում Ձեր նշած ներքին ռեսուրսը։

– Միանշանակ, արվեստագետի ստեղծագործելու ժամանակն անսպառ չէ։ Նա ունի ստեղծագործելու շատ հստակ սահմանափակ ռեսուրս ու հստակ գիտակցում է՝ երբ է մոտենում ճգնաժամը։ Ու երբ նրանք զգում են, որ տասնամյակներով իրենց կյանքում ոչինչ չի փոխվում, այդ խնդիրը լուծում են ճամպրուկներ հավաքելով, ու բազմաթիվ օրինակներ ունենք, երբ մարդիկ երկիրը փոխելով՝ ստեղծագործական մեծ հաջողությունների են հանում։

Արմինե ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930