Լրագրողները ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին՝ չի զղջում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին արած հայտարարությունների, քանի որ հետագայում այլ զարգացումներ եղան եւ ՀՀ նախագան Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հաշտվեցին ու նույնիսկ համատեղ միջոցառման մասնակցեցին՝ լուսանկարվելով իրար հետ: « Ես քանիցս ոսկեղենիկ հայերենով ասել եմ եւ կրկնում եմ՝ ես այդ թեմայով մեկնաբանություն չեմ անի»,-ասաց:
Aravot.am-ի հարցին՝ այնուամենայնիվ չի՞ ստացվում, որ իրեն ժողովրդի լեզվով ասած՝ փուռը տվին, Արմեն Աշոտյանը ժպտալով պատասխանեց.
«Մի հատ նայեք՝ նման ե՞մ փուռը տվածի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ