ՀՀԿ-ական պատգամավորները խմբակցության քննարկումների ժամանակ շատ կոշտ են արտահայտվում ինչպես ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի պահվածքի, այնպես էլ նրա ներկայացրած հիմնավորումների վերաբերյալ։ ՀՀԿ-ականներից շատերը հայտարարել են, որ սակագնի թանկացման հարցով հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական լսումների ժամանակ իրենք չեն կարող պաշտպանել ՀԷՑ-ի ներկայացրած փաստաթուղթը:
Երեկ «Ժողովուրդը» զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հետ, որը եւս դժգոհողների թվում է: Ավելին՝ օրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության հետ Բիբինի հանդիպման ընթացքում նա բավականին սուր հարցեր է հնչեցրել:
– Իսկ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Ե. Բիբինը իրեն թույլ տալիս չհիմնավորված փաստաթուղթ ներկայացնել ՀՀ իշխանություններին, սա ինչի՞ արդյունք է, ի վերջո, ինչո՞ւ է ռուս պաշտոնյան փորձում իրենց ծախսերը մեր ժողովրդի «վզին փաթաթել»։
– Ինձ թվում է, որ Բիբինն անպայման պետք է պատժվի, հենց չհիմնավորված, ակնհայտորեն չհիմնավորված ծախսեր ներկայացնելու փաստի համար միայն։ Դա հերիք է, որ նա փորձել է մոլորության մեջ գցել հանձնաժողովին ու դրա համար նա, որպես պերսոնա, պետք է պատժվի։
Կարդացեք նաև
– Ո՞վ պետք է պատժի նրան, արդյո՞ք ՀՀ իշխանությունները կհամարձակվեն նման քայլի դիմել։
– Այստեղ հարցեր կան, պատժիչ մարմինները հայտնի են ՀՀ-ում՝ դատախազությունն Է, իրավապահ մարմիններն են, իմ կարծիքով իրենք պետք է զբաղվեն այդ ամենով։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Держи карман шире!