Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացված «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ աշխատանքների, 2012թ. ասֆալտապատվել է Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ-Նորաշենի խաչմերուկ 3400 մ երկարությամբ ավտոճանապարհը: Ասֆալտապատումից հետո դրա ծածկը շարքից դուրս է եկել: Այժմ այդ ճանապարհին ասֆալտ չկա, այնտեղ փոսեր կան: Աշխատանքներն իրականացրել է «Ա.Ա.Բ պրոյեկտ» ՍՊԸ-ն:
Մենք նախկինում հարցրել ենք «Ա.Ա.Բ պրոյեկտ» ՍՊԸ փոխտնօրեն Բաբկեն Ավետիսյանին, թե այդ հիմնարկության տերը Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյա՞նն է: Ավետիսյանն ասել էր,որ հիմնարկության տնօրենը Արմեն Գագիկի Բադալյանն է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ