Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյան. «Բացառվում է, որ մենք չհարգենք Սահմանադրության պահանջները». «Հայկական ժամանակ»

Հունիս 09,2015 10:45
Bako Sahakyan

Հարցազրույց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

– 2017 թվականին ավարտվում է Ձեր նախագահության երկրորդ ժամկետը։ Սահմանադրությամբ, եթե չեմ սխալվում, երրորդ անգամ նախագահի թեկնածու չեք կարող առաջադրվել։ Եթե այդպես է, ուրեմն որո՞նք են Ձեր հետագա պլանները։ Հնարավո՞ր է ԼՂՀ նախկին նախագահների պես դուք էլ աշխատանքի տեղափոխվեք Երեւան։ Կամ ԼՂՀ Սահմանադրության մեջ կատարվեն այնպիսի փոփոխություններ, որոնք ձեզ հնարավորություն կտան երրորդ անգամ առաջադրվել։ Եթե ոչ, ի՞նչ եք պլանավորում անել 2017-ից հետո։

– Կարծում եմ՝ քաղաքական կյանքում ժամանակից շուտ գնահատական տալը ճիշտ չէ: Հատկապես, երբ մենք ունենք բազմաթիվ օրինակներ, որ միշտ չէ, որ մի ժամանակահատվածում տված գնահատականը ապագայում համահունչ է լինում այդ շրջանում տված գնահատականի հետ։ Հետեւաբար՝ որեւէ կոնկրետ պլանների մասին խոսելը ոչ թե անիմաստ եմ համարում, այլ՝ տեղին չեմ համարում։ Բնականաբար՝ մենք ունենք ժամանակ, եւ կարծում եմ, ինչպես նախորդ տարիների ընթացքում, այնպես էլ առաջիկա ժամանակաշրջանում, ե՛ւ ես, ե՛ւ իմ գործընկերները կանենք հնարավորը՝ հարգելու Սահմանադրության պահանջները, եւ, երբ մոտենա 2017 թվականը, սիրով հրավիրում եմ ձեզ մեկ անգամ եւս հանդիպելու, եւ մենք այդ շրջանում ավելի կոնկրետ կխոսենք։ Կարծում եմ՝ դա ավելի ճիշտ կլինի, քան եթե հիմա մենք տանք որոշակի գնահատականներ, որոնք կարող են ապագա ժամանակաշրջանում փոփոխության ենթարկվել։ Համենայնդեպս՝ այն, որ բացառվում է, որ մենք չհարգենք Սահմանադրության պահանջները, դա՝ անկասկած։

– Այսինքն՝ բացառում եք, որ երրորդ անգամ կառաջադրվեք որպես թեկնածու, իսկ թե ինչո՞վ կզբաղվեք՝ դեռ չեք կարող ասել։ Մյուս կողմից՝ Երեւան տեղափոխվելը չեք բացառում, կարծես թե։

– Գիտեք, դրա համար եմ ասում, որ այս շրջանում սահմանափակվենք իմ տված, այս պահի դրությամբ, պատասխանով։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930