Հարցազրույց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ
– Ամռան թեժ շրջան է, բայց այսպիսի թանկություն դեռ չի եղել։ Մարդիկ աղքատացել են, խնձորն ու ելակը մատչելի չեն այլեւս։ Ինչո՞ւ։
– Մեր կամքից անկախ՝ կա առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցության հարց։ Եթե չկա ապրանք, դրա գինը բարձրանում է։
– Հիմա ելակ չկա՞, կեռաս չկա՞։
Կարդացեք նաև
– Ոչ, ոչ թե դա չկա, այլ Հայաստանում եկամուտների սարսափելի բեւեռացվածություն կա։ Մի ստվար հատված ապրում է 30 հազար դրամով, մի փոքր հատված ապրում է… վախենում եմ նշել գումարները։ Ոչ փորձագետը տեսնում է, որ Երեւանում կատաստրոֆ շքեղության շենքեր կան, որտեղ մարդիկ չկան։ Կա մի փոքր զանգված, որն ունի անսահման հնարավորություններ։ Այս պահի դրությամբ ՀՀ-ում արտադրվող ելակը, լոլիկը, խնձորը եւ այլն… դրա ծավալը սպառվում է այդ բարձր գնով, ոչ մի պրոբլեմ չունեցող մարդկանց միջոցով։ Բնականաբար, եթե ես գնում եմ ու չեմ էլ հարցնում ինչ արժե, վաճառողն իր բարձր գինն է սահմանում։
– Աղքատության պաշտոնական ցուցանիշը մոտ 35 տոկոս է։ Իրական տոկոսը, Ձեր կարծիքով, որքա՞ն է։
– Մեկ հոգու համար 17 հազար դրամն է աղքատության շեմը։ Հնարավո՞ր է սրանով գոյատեւել։ Դա անիրական է։ Իրական շեմն առնվազն 100 հազար դրամն է։ Նշանակում է՝ Հայաստանում 80 տոկոսն է աղքատ։
– Նշանակում է Հայաստանում հացի խնդի՞ր կա։
– Այո, բայց ոչ միայն հացի։ Մարդն այստեղ իրեն նսեմացված է զգում, հոգեբանորեն ճնշված։ Իրավունքը, որպես կատեգորիա, գոյություն չունի։ Շատերը հենց դրա համար էլ հեռանում են երկրից, որ իրենց արհամարհված են զգում։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում