Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր թատերաբեմը Թուրքիոյ մէջ. asbarez.com

Հունիս 09,2015 10:12

Թուրքիոյ խորհրդարանական ընտրութիւններու վերջնական արդիւնքները տակաւին չեն յայտարարուած. այնուամենայնիւ քաղաքական թատերաբեմի ուրուագիծը յստակ կը թուի ըլլալ այս կէտին վրայ։ Էրտողան չէ յաջողած Ազգային Մեծ Ժողովէն դուրս պահել Սելահետտին Տեմիրթաշի նոր կուսակցութիւնը՝ HDP-ն։ Քուէներու երկու երրորդի հաշուառումը ցոյց կու տայ, որ Տեմիրթաշ արդէն ճեղքած է 10%-ի պայմանական շեմը և կը պատրաստուի տեղ գրաւել նոր խորհրդարանէն ներս։ Իսկ Էրտողանի կուսակցութիւնը՝ AKP, որ 2002-էն ի վեր կը տիրապետէր երկրի քաղաքական դաշտին, դեռ չէ իսկ հասած 45%-ի մակարդակին։ Մեծ պարտութիւն մը, արդարև, Նախ. Էրտողանի համար և մեծ հարուա՛ծ մը՝ իր հեղինակութեան։

Այս բոլորէն կը հետևի, որ կը գտնուինք Թուրքիոյ քաղաքական դաշտի վերադասաւորման նախօրեակին։ Ճիշտ է, որ Էրտողանի կուսակցութիւնը վարչապետ Տաւութողլուի գլխաւորութեամբ պիտի շարունակէ ըլլալ մեծամասնական ուժը Ազգային Մեծ Ժողովէն ներս և սակայն իր զեղջուած ուժականութեամբ՝ ան պիտի ստիպուի փնտռել գործակցութիւնը իր հակառակորդներուն։ Անոնցմէ առաջինը Քիլիճտարողլուի քեմաալիստներն են (CHP), որոնք հաւանաբար պիտի գրաւեն (ինչպէս նախապէս) երկրորդ տեղը խորհրդարանին մէջ։ Այս վերջինին կը յաջորդեն Պահչելիի ծայրայեղ աջակողմեան ազգայնականները (MHP), որոնք, ըստ դիտողներու, վերջերս մերձեցման որոշ տրամադրութիւն կը ցուցաբերեն Էրտողանի կուսակցութեան նկատմամբ։ Էրտողան և Տաւութողլու պիտի ոււզե՞ն դաշնակցիլ այս երկու ուժերէն մէկնումէկուն հետ։ Եւ յատկապէս որու՞ն։ Եւ ի՞նչ առաջնահերթութեան համար և ի՞նչ գնով…

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք asbarez.com-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930