Լրահոս
Օրվա լրահոսը

«Կգա օրը, երբ ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ճանապարհ կբացի». Լյուիս Այալա

Հունիս 08,2015 23:13

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի համոզմամբ,  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցի վերաբերյալ խորհրդարանական բաց քննարկում կլինի, որին ներկա կլինեն նաեւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Նա բաց քննարկման մասին լսել է նաեւ ԱԺ նախագահից:

«Եթե որեւէ բան է փոխվել տեղյակ չեմ, իսկ եթե փոխվել է, վատ է: Այդտեղ որեւէ շոուի խնդիր չկա, կարծում եմ ՝ հասարակությունը պետք է առաջին ձեռքից տեղյակ լինի կատարվածի վերբերյալ»,-ասաց պարոն Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունից, թե եթե շոու չենք ուզում սարքել, ապա էլեկտրաէներգիայի սակագնի հարցի վերաբերյալ քննարկումը փակ անել:

Պարոն Վարդանյանի խոսքով, այդ ոլորտի ոչ արդյունավետ կառավարումն ակնհայտ է. «Իշխանության խնդիրն է բացահայտել պատճառները եւ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հետագայում քաղաքացու համար կանխատեսելի լինեն ոլորտի զարգացումները: Մեկ տարի առաջ համոզում էին, որ պարտքեր են առաջացել ու եթե թանկանա խնդիրները կկարգավորվեն, մեկ տարի չանցած նույն պատմությունն ավելի մեծ պարտքերով: Պետք է այնպիսի լուծումներ գտնել, այնպիսի կառավարում իրականացնել, որ քաղաքացիների համար գոնե հինգ տարի կանխատեսելի լինի՝ ինչ է սպասվում իրեն: Դեռ երեք տարի առաջ նույն մարմինները՝ էներգետիկայի նախարարությունը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է հասկանային, որ խնդիրներ կան ու հետամուտ լինեին մեղավորների բացահայտմանը,  կանխեին չարաշահումները, բայց չարեցին, ու մենք փաստի առաջ ենք կանգնում արդեն որերորդ անգամ»:

Այսօր ՀՅԴ խմբակցության պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցավ Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովը: Սոցինտերնի ղեկավար Լյուիս Այալան նկատեց, որ տարածաշրջանում շատ իրադարձություններ են տեղի ունենում, մասնավորապես Թուրքիայում փոփոխություններ են տեղի ունենում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:

Նա նախադրյալներ է տեսնում ճանաչման գործընթացի դրական միտումների առումով. «Կգա օրը, երբ ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ճանապարհ կբացի դեպի պատմության առերերսում ու պատմական ճշմարտություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930