Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոռով մեկին բերեր ասեր՝ եկեք իմ հետ, հա՞, մրցեք». Ա1+ (Տեսանյութ)

Հունիս 08,2015 21:55

Հանրապետականներից ոչ ոք չի ամաչում, որ բարձրաստիճան պաշտոնյաները քաղաքապետ եւ պատգամավոր են դարձնում իրենց որդիներին, փեսաներին կամ եղբայրներին.

«Հանրապետականը չի ամաչում, որովհետեւ ընտրովի պաշտոններում ժողովուրդը քվեարկում է հանրապետականների թեկնածուների օգտին»,-ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

Ռուբեն Հովսեփյանը նախկին գլխավոր դատախազ եւ Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբայրն է։ Զարմանում է՝ իսկ ի՞նչ է եղել.

«Եթե մարդը արժանի ա, ի՞նչ կապ ունի բարձր պաշտոնյայի տղա ա»,-նշում է ՀՀԿ խմբակցության անդամը։

Ռոբերտ Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, իսկ Տարոն Մարգարյանը հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին։ Վստահ ասում է՝ թող ուրիշները դառնան քաղաքապետ կամ պատգամավոր.

«Փողո՞վ են ընտրվում։ Ո՞վ ա ասում։ Հովիկ Աբրահամյանի տղան ո՞վ ա, որ ընտրվի քաղաքապետ։ Ինչի՞, շատ լավ տղա ա»,-մեկնաբանում է ՀՀԿ խմբակցության անդամ Ռոբերտ Սարգսյանը։

Վարչապետի որդու քաղաքապետ դառնալու փաստից ոգեւորված աներորդին ոչ մի սարսափելի բան չի տեսնում, որ ի վերջո այդ տղան առանց մրցակիցների դարձավ քաղաքապետ. «Զոռով մեկին բերեր ասեր՝ եկեք իմ հետ, հա՞, մրցեք»։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ա1+-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մինաս Կարապետյան says:

    Ափսոս որ չի կարելի մի տասը հարկանի հայհոյանք ուղղել ձեզ էլ, ձեզ երկիր ու անկախություն տվողին էլ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930