Վարչական դատարանում դատավոր Անի Հարությունյանը հունիսի 8-ին հրապարակեց ՀԱԿ անդամ Արեն Մանուկյանի գործով վճիռը։
Դատարանը վճռեց բավարարել ոստիկանության հայցն ընդդեմ Մանուկյանի։ Վճռի հրապարակմանը ներկա չէին ո՛չ Արեն Մանուկյանը, ո՛չ էլ ոստիկանության ներկայացուցիչը։
Արեն Մանուկյանը 2013 թվականի սեպտեմբերի 4-ին նախագահականի դիմաց մասնակցել է բողոքի ակցիայի՝ ընդդեմ Մաքսային Միությանը միանալու Սերժ Սարգսյանի հայտարարությանը։ Բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ քաղաքացիների, այդ թվում՝ նաեւ Արեն Մանուկյանին։
Ոստիկանությունը 2013 թվականի հոկտեմբերին դիմել է դատարան ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար Արեն Մանուկյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ