Լրահոս
Օրվա լրահոսը

Վարագավանում անկուսակցականը հաղթեց ՀՀԿ-ական գյուղապետին

Հունիս 08,2015 20:15

Հունիսի 7-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կայացան Հայաստանի մի շարք համայնքներում,այդ թվում՝ Տավուշի մարզի  Բերդի տարածաշրջանի Վարագավան գյուղում: Այդտեղ թեկնածուները երկուսն էին՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ,1958թ. ծնված Սամվել Մանուչարյանը եւ ոչ  մի տեղ չաշխատող, 1989թ. ծնված Արմեն Աբրահամյանը:

Տավուշի մարզի թիվ  40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանից տեղեկացանք, որ ընտրությունների արդյունքում Սամվել Մանուչարյանը ստացել է 219, Արմեն Աբրահամյանը՝ 256 ձայն, 4 քվեաթերթիկ  անվավեր է ճանաչվել: Արմեն Աբրահամյանի հայրը՝ վարագավանցի Վասիլ Աբրահամյանը նախկինում աշխատել է որպես բնապահպանական պետական  տեսչության Տավուշի  մարզային բաժնի պետ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Եթե ՀՀԿ-ական գյուղապետի մրցակիցը լիներ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ,ավելի քան համոզված եմ,որ կհաղթեր նա:Տավուշի մարզպետի վերջին շրջանի բոլոր քայլերը տանում եմ դեպի բարգավաճ!!!!! Հետաքրքիր է ի՞նչ քայլ է նախատեսվում հաջորդիվ և ի՞նչ է լինելու սրա վերջըԼ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930