Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ բարով վայելեն այս մարզը եւ այս քաղաքը»․Կարապետ Իսրայելյան

Հունիս 08,2015 19:09

Աբովյանում հունիսի 7-ին տեղի ունեցան քաղաքապետի արտահերթ ընտրությունները։

Թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն` քվեարկությանը մասնակցել է 43 810 ընտրողներից 18 535-ը։  Ըստ տվյալների՝ Վահագն Գեւորգյանը, որին սատարում են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, ստացել է ձայների շուրջ 60 տոկոսը:  Արթուր Հարությունյանի («Պալաչ») օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 31 տոկոսը: Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը, ըստ նախնական տվյալների, ստացել է 526 քվե, Էդվին Թադևոսյանի՝ 520, երկրորդ Արթուր Հարությունյանը՝ 159:

Aravot.am-ի հետ զրույցում Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանն ասաց, որ նախնական տվյալներն իրեն չեն հետաքրքրում․ «Տվյալները 0-0 են։ Այս քաղաքը զավթվեց չարության կողմից։ Շատ կազմակերպված Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եւ փողերով կարողացան այս քաղաքում հաստատել եւ օրինականացնել «շամիրալեզների» ակումբը։ Ես այս տարիքիս ուզեցի իմ ծառայությունն առաջարկել ժողովրդին, որը ինձ մերժեց, շատ շնորհակալ եմ իմ ժողովրդից, իրենց անհրաժեշտ էր «շամիրալեզների» հետեւից գնալ, որոնց ցուցակին ապագայում ես մեկ առ մեկ կանդրադառնամ նրան, ինչը ես ինձ համար բացահայտել եմ այս 1-2 տարիների ընթացքում»։

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է նշանակում «շամիրալեզ» բառը, նա ասաց, որ ինքն է հորինել, բայց չի կարող ասել, թե այն ինչ է նշանակում. «Այս «շամիրալեզների» բանակը նախկինում գլխավորել են մարզպետները։ Մարզպետը՝ Կովալենկոն, այնուհետեւ այս ակումբում որպես երկրորդ դեմք գործել է Աբովյան քաղաքի դատավորներից մեկը։ Մարդկանց նստացրել են, որ «շամիրալեզ» չեն դարձել։ Այդ շարժմանը խառնվել են բավականին լուրջ չինովնիկներ։ Թո՛ղ բարով վայելեն, նրանք չար են եւ չարիք են այս երկրի, այս ժողովրդի համար, ինչքան էլ փող ուզում են ունենալ, ինչքան էլ եկեղեցիներ ուզում են կառուցել։ Ահա իմ խոսքը իմ հայրենիքին, իմ ժողովրդին՝ նրանք են ձեր ճանապարհը, աստված իրենց հետ, ոչ բարով վայելեն այս մարզը եւ այս քաղաքը»։

Անդրադառնալով քվեարկության ընթացքին՝ Կարապետ Իսրայելյանն ասաց․ «Ծառուկյանի փողերը շատ-շատ էր, մեշոկների բերանը բացեց, լավ արեց։ Ես չեմ կարող ասել, թե ով ինչ է արել, ես ազնիվ նստել եմ իմ տանը։ Ինձ բոլորովին չի մտահոգում ընտրվելու դեպքում էլ, չընտրվելու դեպքում էլ, ես հսկիչ մարմին եմ լինելու այս քաղաքում այս ընտրված կամակատարի վրա, Գուլոյան Կարոյի վրա»։

Վերջում նա հավելեց․ «Թո՛ղ գնան, բարին․․․ բարին չէ, չարը իրենց հետ, թող խարույկի վրա վառվեն»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930