Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Լույս իջնի շիրիմներիդ, տղերք ջան»

Հունիս 08,2015 18:15

Անչափելի է բոլորիս վիշտը… Այսօր հուղարկավորեցինք յոթ երիտասարդ տղաների, յոթ օջախների զավակների: Ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, ինքս էլ մեծ ցավ եմ ապրում, , անհուն կսկիծ եմ ապրում յուրաքանչյուր երիտասարդի կորստի, նրանց չապրված տարիների համար…

Արմանն աչքերիս առջև է մեծացել՝ բարուրից մինչ չարաբաստիկ այդ օրը, մեծացել է զավակներիս հետ: Աչքերիս առջև են մեծացել նաև մյուս երիտասարդները, նրանց ևս ճանաչում եմ մանկուց: Ու ամեն անգամ Տաշիր այցելելիս, երբ հանդիպում էի այդ երիտասարդներին, անկեղծ ուրախանում էի, որ գալիս է հիանալի սերունդ, որ ունենք հոյակապ երեխաներ, ովքեր արժանիորեն փոխարինելու են ավագներիս… Ավաղ, բնությունը դաժան գտնվեց բոլորիս հանդեպ: Նրանցից յուրաքանչյուրն իմ սրտում իր անկյունն ուներ, ու հիմա այնտեղ այրող վերքի պես ցավ է ու կսկիծ:

karen-karapetyan

Այսօր ես ֆիզիկապես կարողացա մասնակցել միայն մեկ երիտասարդի հուղարկավորությանը, սակայն թե մտքերով, թե հոգով ու սրտով բոլորի հետ էի, բոլորի ընտանիքների ու հարազատների հետ, իսկ իմ ընտանիքի անդամները կարողացել են այցելել բոլորին… Ինքս էլ դեռ կայցելեմ, իսկ հիմա ուղղակի ուզում եմ ցավակցել բոլոր տղաների ընտանիքներին, նրանց հարազատներին, մտերիմներին ու ճանաչողներին: Իրապես խոսքեր չկան ոչ մխիթարելու, ոչ վշտակցելու համար, ապրումներն ու ցավը բոլորիս սրտերում են: Միայն շատ կցանկանայի, որ բոլոր այդ ընտանիքներն ուժեղ լինեն, կորովի, ու ոչ ոք երբեք անիմաստ չհամարի իր ապրելիք տարիները: Որդեկորույս ծնողի վշտից խոր երևի թե ոչինչ չկա, բայց հավատում եմ, որ նրանք ամուր կգտնվեն՝ առաջին հերթին վառ պահելու տղաների հիշատակը, ապրելու նրանց համար, ապրելու իրենց մյուս երեխաների համար: Որքան էլ դաժան, որքան էլ սարսափելի, սակայն  ուզենք, թե չուզենք, ստիպված ենք առաջ նայել: Առաջ նայել՝ հավետ հիշելով ու հիշատակելով:

Ցավակցում եմ նաև բոլոր տաշիրցիներին: Իմ հայրենի եզերքում այս օրերին անպատկերացնելի վիշտ է: Բայց հավատում եմ, որ ինչպես մեր ժողովուրդն է դարեր շարունակ տառապանքներից վեր հառնելու, մոխիրներից փյունիկվելու ուժ գտել իր մեջ, այնպես էլ մենք կկարողանանք հաղթահարել ծանրագույն այս վիշտը: Հաղթահարել՝ դարձյալ պարտք ունենալով մեր զոհերի հիշատակի առջև:

Լույս իջնի շիրիմներիդ, տղերք ջան…

Կարեն Կարապետյան

ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930