Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Չինաստանի Սիան քաղաքի քաղաքապետ Դոն Ցզյունի գլխավորությամբ Գյումրի են ժամանել այս քաղաքի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ:
Քիչ հետո կսկսվի «Գյումրի-Սիան» համաժողովը՝ հայ և չինացի գործարարների մասնակցությամբ ու կստորագրվի հուշագիր, որով Սիանն ու Գյումրին կդառնան քույր քաղաքներ: Չինացիները իրենց քույր քաղաքին՝ Գյումրիին նվեր են բերել Տերրա Կոտայի բանակի գեներալներից մեկի արձանը, որը ժամանակավոր տեղադրվել է Գյումրու քաղաքապետարանի միջանցքի երկրորդ հարկում:
Նշենք, որ տերրա կոտան իտալերեն բառ է, որը թարգմանաբար նշանակում է կերամիկական, գունավոր կավից պատրաստված իր: Խոսքը անփայլ, վառած կավից պատրաստված իրերի մասին է: Չինաստանում Տերրա Կոտայի բանակ ասելով՝ հասկանում են կավե արձանների բանակը, որը տեղադրված է Քին Չի Հուանի ՝ Չինաստանի առաջին կայսրի դամբարանում: Քին Չի Հուանը մ.թ.ա 3-րդ դարում, 221 թվականին Չինաստանը վերցրել է իր իշխանության ներքո, վերջինս չինական պարիսպներ կառուցողն է: Նրա մահից հետո դամբարանում կավե արձանների բանակն են տեղադրել, այսինքն` նրա զորքը տեղափոխել են դամբարան, որպեսզի այն մահից հետո էլ ծառայի կայսրին:
Նշենք, որ կավե արձանները տեղադրված են ըստ իրենց դերակատարության, ամենաբարձրը բանակի գեներալների արձաններն են, այնուհետ զինվորներինը, հետո կառքերն ու ձիերն են: Տերրա Կոտայի բանակը կազմված է եղել 8,000 զինվորներից, 130 կառքերից ՝ 520 ձիերով, ունեցել են 150 հեծելազորային ձիեր: Տերրա Կոտայից պատրաստված արձանները շատ հայտնի հուշանվերներ են Չինաստանում, այս երկրի գրեթե բոլոր տուրիստական կենտրոններում վաճառվում է Տերրա Կոտայից արձաններ, դրանք տուրիստական ամենահայտնի բրենդներ են:
Կարդացեք նաև
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւս պատրաստվում է նվեր ուղարկել Սիան, նա կուղարկի մեր հայկական խաչքարը:
Ինչպես այսօր Սիանի պատվիրակության մոտ կատակել է Սամվել Բալասանյանը. «Իմ նվերը ավելի ծանր կլինի, քան ձերն է»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մի հատ էդ բալասագյանին հարցրեք բացի հայկական խաչքարից հայ ժողովրդի պատմությունից էլ բան գիտի? , էդ տերա կոտայի զինվորի ոտքի բութ մատը ու բալասանյանը դեմքը ինչքան իրար նման են չէ?ախր մի հատ մոտիկից նայեք էլի
Հասկացանք, որ տեռռակոտտա նշանակում է կավե աման: Բայց ինչո՞ւ գրել օտար բառով, երկու բառով, երկուսն էլ մեծատառով: Երկրի անուն դարձավ: Որ ի՞նչ:
Մի դիտողություն էլ «քույր քաղաք» մերժելի եզրույթի մասին: Հայերն ասում են եղբայրանալ: Ու քաղաքները երբ սկսել էին «հարազատանալ»՝ եղբայրանում էին, չէին քույրանում: Հետո հանկարծ սկսեցին քույրանալ: Ոնց ու ինչի: Սեռ են փոխել, ինչ են արել: