Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական խաղերի ջահը հասավ Քարվաճառ

Հունիս 08,2015 16:45

Մայիսի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում վառված ջահը հունիսի 8-ին հասավ Քարավաճառ: Քարվաճառի Չոփռլու կոչվող տարածքում` «Տանկ» հուշարձանի տարածքում, հայոց Բերդաքաղաքից  բերվող ջահը հաջորդ ջահակրին` ապագա զինվոր Լևոն Պողոսյանին, փոխանցեց  սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը:

Ջահակիրը և տարածքը պատահաբար չէր ընտրված: «Այստեղ հավաքվելով մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ մենք տերն ենք մեր հաղթանակների: Համահայկական խաղերը զուտ սպորտային միջոցառում չեն, դրանք Հայաստան, Արցախ, Սփյուռք կապի լավագույն դրսևորումներից մեկն են: Հենց այս տարածքում ջահի փոխանցմամբ մենք ասում ենք, որ բանակը միշտ հասարակության հետ է և ունի փայլուն ապագա»,- ասում է ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:

Լևոնը  ընդունելով ջահը հստակ գիտակցում է, թե ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի ջահակիրը: «Ջահակիրը պետք է  լինի հայրենասեր ու առույգ», – ասում  է փոքրիկ զինվորն ու առանց վայրկյան անգամ կանգ առնելու վազում դեպի Վարդենիս տանող մայրուղով:

hamahaykakan_xaxer_2

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի հաջորդ կանգառը Վարդենիսում  է:

Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն  օգոստոսի 2-ից 13-ին: Մրցումներ անց են կացվելու նաև Լեռնային Ղարաբաղում: Արցախցի  մարզիկները վստահ են` խաղերում պարտվողներ չեն լինելու, կարևորը մասնակցությունն ու միասնությունն է: Իսկ գլխավոր հաղթանակն արդեն տարել են Արցախյան հերոսամարտում:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930