Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ամեն ինչն իր գինն ունի»․ Գալուստ Սահակյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին

Հունիս 08,2015 16:37

«Որեւէ խելամիտ մարդու եթե հարցնեք՝ ինչքան, որ ցածր լինի, այնքան ավելի լավ կլինի, այնքան ավելի տնտեսությունը առաջ կգնա»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

Հարցին, թե Հայաստանում ինչո՞ւ ցածր չէ էլեկտրաէներգիայի սակագինը, նա պատասխանեց․ «Էլեկտրաէներգիան դա վաճառք է, վաճառում են եւ իր գինն ունի։ Ամեն ինչն իր գինն ունի՝ մեր, ձեր աշխատանքը»։

Նա հավելեց, որ այդ հարցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են եւ որեւէ փակ քննարկում չի լինելու․«Հանձնաժողովների քննարկումները աշխատանքային կարգով են այսօր, իսկ նիստը, բնականաբար, ըստ շենքային հնարավորությունների, բաց է լինելու։ Կարծում եմ՝ ԱԺ պատգամավորները նաեւ որպես մասնակից կլինեն»։

Հարցին, թե ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ հանդիպման ընթացքում ի՞նչ է քննարկվել, նա պատասխանեց, որ դա քննարկում չէր, այլ աշխատանքային գործընթաց էր «Հանրապետական» խմբակցության համար․«Այդ նույն քննարկումը արել է նաեւ «Բարգավաճ Հայաստանը», կարող էին անել նաեւ մյուսները։ Այսինքն՝ այստեղ ոչ թե քննարկվել է, թե սակագինն ինչ կլինի, այլ որ հասկանալի դառնա դրա բարձրացման հայտը եւ դրա հետեւանքում պատգամավորների կողմնորոշումն ինչպիսին կլինի: Այսինքն՝ ոչ թե լսումների տեսքով, այլ աշխատանքի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930